Թուրքական Anadolu գործակալությունը հաղորդել է Փարիզում ոստիկանության և ցուցարարների միջև բախումների արդյունքում իր ֆոտոլրագրող Մուստաֆա Յալչընի վիրավորման մասին:
Ոստիկանության կողմից արձակված գազային պարկուճը խոցել է լրագրողի դեմքի հատուկ պաշտպանիչ դիմակի ծածկույթը, հայտնել է գործակալությունը: Աչքի շրջանում ստացած վերքի արդյունքում նրա մոտ արնահոսություն է սկսվել: Դեպքի վայր ժամանած բուժծառայության աշխատակիցները տուժողին առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Ներկայումս Յալչընը շարունակում է բուժումը հիվանդանոցում:
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ զանգվածային բողոքի ցույցը սկսվել է դեկտեմբերի 5-ի երեկոյան Փարիզի Արևելյան կայարանի մոտ: Ցույցի կազմակերպիչները Ֆրանսիայի մի շարք խոշոր արհմիություններն են: Ֆրանսիայի մայրաքաղաքում անվտանգության ապահովման համար մոբիլիզացվել է 6000 ոստիկան և ժանդարմ: