Tuesday, 23 04 2024
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը

Սերժ Սարգսյանի զգուշացումը Հովիկ Աբրահամյանին

Սերժ Սարգսյանի և ՀՀԿ տիրույթում դիրքավորված խմբերը նրան առաջադրված մեղադրանքի համատեքստում աշխուժորեն թիրախավորում են նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին: Բանն այն է, որ, ըստ մամուլում տարածված տեղեկության, հենց Կարապետյանի ցուցմունքի հիման վրա է մեղադրանք ներկայացվել Սերժ Սարգսյանին՝ գյուղացիական տնտեսություններին հատկացված սուբսիդիոն դիզվառելիքի գործով: Ավելին, համենայնդեպս առայժմ Սերգո Կարապետյանը թիրախավորվում է ոչ միայն իշխանությանը հավասար, այլ նույնիսկ ավելի: Նրան որակում են դավաճան: Թե որտեղ է դավաճանությունը, իհարկե, ավելի մանրամասն կներկայացնեն թերևս մեղադրողները, սակայն հանգամանքը իսկապես շատ հատկանշական է և ինտրիգային, եթե նկատի ենք առնում մի փոքրիկ մանրուք՝ Սերգո Կարապետյանը Հովիկ Աբրահամյանի թիմակիցն է և նրա հետ գյուղնախարարի պաշտոնի է եկել այն բանից հետո, երբ ոչիշխանական բևեռի միջոցով Հովիկ Աբրահամյանը զբաղեցրեց կառավարության ղեկավարի պաշտոնը:

Հովիկ Աբրահամյանին հեռացնելուց հետո էլ Սերգո Կարապետյանը հեռացավ: Եվ ահա հիմա, երբ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատը կամ, ավելի շուտ, նրան սատարողերի շրջապատը թիրախավորում է Սերգո Կարապետյանին, արդյոք այստեղ բուն թիրախը Հովիկ Աբրահամյա՞նը չէ: Հատկապես նկատի ունենալով մեկ այլ հանգամանք էլ, որի մասին հիշատակել ենք նախօրեին՝ Սերժ Սարգսյանին ուղղված մեղադրանքի վերաբերյալ տեղեկատվության տաք հետքով: Խոսքն այն մասին է, որ դիզվառելիքի հայտնի սուբսիդավորման գործընթացում գլխավոր շահողներից մեկը եղել էր Աբրահամյանների ընտանիքը, որը լինելով խոշոր հողատեր, ստացել էր նաև սուբսիդիոն վառելանյութ, այսինքն՝ էժան վառելանյութ՝ իրականում չունենալով դրա սոցիալական անհրաժեշտությունը:

Ահա այդ համատեքստում, Սերժ Սարգսյանի պաշտպանների մեղադրանքն ու թիրախավորումը ստանում է իսկապես հետաքրքիր երանգ ոչ միայն զուտ, այսպես ասած, պաշտպանական զգայական տեսանկյունից, այլ նաև այն, թե արդյոք Սարգսյանի դաշտից կհետևի՞ հարվածը Հովիկ Աբրահամյանին, որևէ տեղեկատվության տեսքով, որը կարող է ոչ պակաս խնդիրներ առաջացնել նախկին վարչապետի համար: Համենայնդեպս, Սերգո Կարապետյանին թիրախավորումը, ըստ երևույթին, զգուշացումն է Հովիկ Աբրահամյանին, որ նա կամ «կստանձնի Սերժ Սարգսյանի մեղադրանքի» գործի պատասխանատվությունը, կամ կլինի հաջորդը Սերգո Կարապետյանից հետո՝ և արդեն ոչ թե պիտակավորումների, այլ հնարավոր է՝ որոշակի ինֆորմացիաների տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում