Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի նամակը կեղծ չէ. այն կազմվել է միության երիտասարդների կողմից. ինչ պարտիզանական հարված էր պլանավորվում

Այսօր, կարելի է ասել, համացանցը ցնցեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն հայտարարություն-նամակը, ըստ որի՝ ՀՅԴ ԳՄ հայաստանյան կոմիտեների ժողովում որոշվել է պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին։ Հայտարարություն-նամակում նշվում է, որ վերջերս ՀՅԴ ԳՄ-ն կոմիտեների ժողով է հրավիրել, որի մասին մի շարք դաշնակցականներ հանդես են եկել ուշագրավ հայտարարությամբ՝ մանրամասներ հայտնելով գաղտնի ժողովից: Մասնավորապես, հոկտեմբերի 31-ին Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրո անդամներից բացի, ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը: Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը, վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձևավորումը: Հրանտ Մարգարյանն իր ելույթում առաջ է քաշել վերոնշյալ օրակարգի իրականացման շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը՝ մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը: Նրա համոզմամբ՝ Դաշնակցությունը պետք է պարտիզանական հարվածներ հասցնի ներկա իշխանություններին:

Հրանտ Մարգարյանը կանխատեսումներ է արել նաև կուսակցականների, այն թվում՝ երիտասարդների, հնարավոր ձերբակալությունների մասին և հորդորել պատրաստ լինել նման երևույթների՝ չվախենալով դրանցից:

ՆԱՈՒՄ-ի հայտարարության մեջ, սակայն, նշվում է, որ ժողովի ընթացքում կոմիտեների մի շարք ընկերներ չեն հայտնել Գերագույն մարմնի ընկերների, և ոչ միայն նրանց՝ համոզումներից տարբերվող իրենց տեսակետները, որի միակ պատճառը, միանշանակ, շարքերում տիրող վախի մթնոլորտն է: Հետևաբար, տեղի ունեցած ժողովը չի կարող արտահայտել շարքերի իրական կարծիքը վերոնշյալ օրակարգի շուրջ:

Նամակում խոսվում է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի մասին, երիտասարդները նշում են, որ այդ պահանջի վերաբերյալ հայտարարությունը իրենց հետ չի համաձայնեցվել, և իրենք չեն կիսում այդ պահանջը։

Այս նամակի հանրայնացումից կարճ ժամանակ անց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ կոտրվել է միության պաշտոնական էջի գաղտնաբառը, և արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում ստեղծվում են միության անունը կրող կեղծ էջեր: «Այսօր որոշ լրատվամիջոցներով և կայքէջերով տարածվել է անստորագիր մի գրություն, որը որևէ առնչություն չունի միության պաշտոնական տեսակետի հետ»,- գրված է պարզաբանման մեջ:

«Առաջին լրատվական»-ին, սակայն, հաջողվեց զրուցել «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Միհրան Ասատրյանի հետ, որը պնդեց, որ նամակը կեղծ չէ, հորինված չէ: Այն իսկապես կազմվել է ՆԱՈՒՄ-ի երիտասարդների կողմից, ինչ գրված է, համապատասխանում է իրականությանը, փաստում է ներկուսակցական խնդիրների մասին, պարզապես այդ նամակը կազմվել է ներքին շրջանառության համար, այլ ոչ հանրային սպառման, լայն շրջանակների համար և չգիտեն, թե ինչպես է հայտնվել լրատվամիջոցներում:

Ներկայացնում ենք Միհրան Ասատրյանի հետ մեր զրույցը:

Միհրան, ՀՅԴն ձեր հայտարարություննամակից հետո այն որակեց որպես ֆեյք և միության պաշտոնական տեսակետի հետ առնչություն չունեցող: Կպարզաբանե՞ք, թե իրականում ինչ է եղել:

– Նամակը կազմվել է ՆԱՈՒՄ-ի կողմից մեր կուսակցական ընկերներին իրազեկելու համար: Դա կազմվել է զուտ կուսակցության ներսում պահելու համար, բայց, հավանաբար, կուսակցական ընկերներից՝ այստեղից կամ Սփյուռքից, տարածել է: Այսինքն՝ ՆԱՈՒՄ-ի նամակը հրապարակման համար չի եղել, բայց ինչ-որ մեկը հրապարակել է այն:

Բայց այն, ինչ նշված է նամակի բովանդակության մեջ, համապատասխանո՞ւմ է իրականությանը:

– Միանշանակ:

Նամակի բովանդակությունից հասկանալի է դառնում, որ ՀՅԴ երիտթևը, այս դեպքում ՆԱՈՒՄը, չի կիսում կուսակցության ղեկավարության կարծիքը, վարած քաղաքականությունը: Այդպե՞ս է։

– Այո, պատկերը այդպիսի տեսք ունի: Մենք տեսակետները չենք կիսել: Չենք մասնակցել (նկատի ունի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ ակցիաներին. հեղ․- Ս. Հ․), և մեզ մեկուսացրել են կուսակցությունից կանոնադրության համապատասխան կետով, որ մենք չենք կարող մասնակցել կուսակցական գործունեությանը: Մենք էլ՝ երիտթևի մոտ 70 ընկերներով որոշել ենք կուսակցության ներսում իրազեկել, թե իրականությունը ինչպիսին է, որպեսզի Գերագույն մարմինը ինքը իրենով չշարժվի, այլ ամբողջ կուսակցության տեսակետով: Գուցե մեր տեսակետն ավելի ընդունելի է կուսակցության ներսում: Մենք զուտ այդ նպատակով ենք նամակը գրել, որի բովանդակության մեջ ներկուսակցական մանրամասնություններ կան, որոնք չարժե մեկնաբանել:

Դուք առհասարակ չե՞ք մասնակցել վերջին բողոքի ակցիաներին:

– Ոչ, մենք առհասարակ չենք մասնակցել: Մեր վարչությունը, մարզային կառույցը լուծարել են որոշումը չիրականացնելու պատճառով: Դրանից հետո նշանակվել է իրենց համապատասխան մարմինը, և իրենք որոշել են մասնակցել ակցիաներին: Համենայնդեպս, ՆԱՈՒՄ-ն իր ողջ թիմով չի մասնակցել ակցիաներին:

Ինչո՞ւ, որովհետև ակցիան արդեն քաղաքականացվե՞լ է:

– Ճիշտն ասած, դրան չեմ ուզում անդրադառնալ: Մենք մեր կուսակցության ներսում դրա վերաբերյալ կարծիք ունենք, հայտնել ենք, թե ինչն է պատճառը: Պարզապես հիմա չենք ցանկանում հանրային ձևով կուսակցության տեսակետին հակառակ տեսակետը պնդել: Բայց պատճառը դա է:

Ամեն դեպքում հարցն արդեն հանրայնացվել է, նամակի բովանդակությունից էլ ակնհայտ է, որ ՀՅԴ-ի ներսում կա ընդգծված հակասություն ղեկավար մարմնի և երիտթևի միջև: Այդ հակասությունները վերջին շրջանի գործընթացներո՞վ են պայմանավորված:

– Դե, այն ինչ հանրայնացվել է, պարզ է: Հակասությունները չենք մերժում, բայց դրանք ոչ թե գաղափարական հակասություններ են, այլ մոտեցումների հետ կապված, թե առհասարակ ինչպես պետք է ընդդիմադիր դաշտում դրսևորի իրեն կուսակցությունը: Հենց այդ դաշտում հակասությունները խորացել և հասել են հանրային մակարդակի, որը, ինչպես նշեցի, մենք չենք հանրայնացրել:

Բայց չնշեցիք, թե հակասությունները ինչի՞ց հետո են առաջացել:

– Մենք Արայիկ Հարությունյանի դեմ արված ակցիայի վերաբերյալ մեր տեսակետը հայտնել ենք, մենք այլընտրանք ենք ներկայացրել, որը չի ընդունվել բացարձակ: Բարձրաձայնվել է այն տարբերակը, որը ընտրվեց, որի հետ էլ մենք չենք համաձայնել: Հենց այդտեղից էլ տարանջատումը սկսվել է:

Այսինքն՝ դուք դեմ եք եղել, որ հրաժարականի պահանջ ներկայացվի:

– Այո, առհասարակ մենք ցանկացել ենք, որ հրաժարականի պահանջ չդրվի: Լրիվ այլ՝ զուտ կառուցողական մոտեցում ենք առաջարկել, խելամիտ տարբերակներով և դրան հասնելու ձևերն էլ ենք առաջարկել, որը որ Արայիկ Հարությունյանի կողմից շատ ավելի քաղաքակիրթ տարբերակով, ընդունելի ձևերով կփորձեր լուծվել: Համենայնդեպս, ներկա վիճակից ավելի առաջ կլինեինք:

Իսկ ի՞նչ պահանջ է ներկայացվել կուսակցության ղեկավարության կողմից ձեզ:

– Կուսակցությունը առաջարկում էր այն, ինչ հրապարակվեց ակցիայի ժամանակ: Կուսակցությունը այդ տեսակետն է ունեցել և շարժվել է դրանով, ցանկացել այդ տեսակետն առաջ տանել:

– Դուք՝ կուսակցությունից մեկուսացված այդ 70 հոգով ի՞նչ եք պատրաստվում անել: Որևէ բան ձեռնարկելո՞ւ եք։

– Մեր մոտեցումն այդ հարցում շատ սկզբունքային է, արմատական է: Մենք որոշել ենք, որ դեմ ենք գնալու այդ երևույթներին և առայժմ պայքարում ենք կուսակցության ներսում: Թե դրանից ինչ կստացվի, ով որտեղ կհայտնվի, ճիշտն ասած՝ չգիտեմ: Համենայնդեպս, մենք հիմա փորձում ենք Դաշնակցությանը, որպես Դաշնակցություն, այլ ուղղությամբ տանել:

Իսկ կուսակցության ներսում ինչի՞ դեմ եք կոնկրետ պայքարում:

– Մեր երիտասարդները պայքարելու կառուցողական մոտեցման կողմնակից են, մենք չենք ցանկանում արմատական դեմ գնալ իշխանություններին: Տարանջատումն այդտեղից է սկսվել:

Ձեր կողմից նշված ներքին շրջանառության համար կազմված նամակում բոլորի ուշադրությունը գրավել է իշխանություններին պարտիզանական հարվածներ հասցնելու դրվագը: Կասեք՝ մասնավորապես ի՞նչ էր պլանավորվում անել:

– Այդ մասով չեմ կարող ասել, թե կուսակցության ներսում ինչ մարտավարություն է ընտրված:

Առայժմ դրա հանրայնացման կարիքը չենք զգում:

Դուք պարտիզանական հարվածներ հասցնելուն էլ եք դեմ արտահայտվե՞լ։

– Այո, իհարկե: Մենք դեմ ենք եղել, և դեմ ենք նման գործողություններին, բայց չենք կարող ասել, թե ինչ էր պլանավորվում:

Ներկուսակցական լարվածությունը, բաժանումը երիտթևի ու ղեկավար մարմնի միջև կարո՞ղ է ինչ-որ բանի հանգեցնել։

– Մենք կարծում ենք, որ կուսակցությունն ի վերջո կփոխի իր դիրքորոշումը, կընտրի ավելի քաղաքակիրթ տարբերակներ և կուսակցության ներսում ավելի շատ կտրվի երիտասարդությանը:

Մեր հույսը դա է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում