Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Արդյոք ՍԴ դատավորները կնախընտրե՞ն պատվով հեռանալ

Իշխանությունները տևական ժամանակ է, ինչ Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ուղիներ են որոնում։ Արդեն իսկ ԱԺ նիստերի օրակարգում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Ըստ այդմ՝ իշխանությունները հակված են վաղաժամ կենսաթոշակի ուղարկել Սահմանադրական դատարանի այն դատավորներին, որոնք աշխատել են նախկին ռեժիմի օրոք։ Նախագծին տրված եզրակացության համաձայն՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում հնարավոր է ծախսի ավելացում, որի կոնկրետ չափը կախված է հրաժարական ներկայացնող դատավորների թվից և տարիքից: Սահմանադրական դատարանի նախագահի և վեց դատավորի հրաժարականի դեպքում նրանց՝ մինչև Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալը վճարվելիք կենսաթոշակի չափը կկազմի տարեկան շուրջ 90.796.992 դրամ: Այս նախագծի ընդդիմախոսները ներկայացնում են այն փաստարկը, թե ինչու պետք է հարկատուները վճարեն վաղաժամ կենսաթոշակի գնացող ՍԴ դատավորներին։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ ՍԴ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի իրավունքի գերակայությամբ, և ընտրված տարբերակը պատվով հեռանալու ինստիտուտ է։ Նախարարը հայտարարել է նաև, որ այդ տարբերակը արագ և հեշտ ճանապարհ է, որը կլուծի ճգնաժամը։

Փաստաբան Խաչատուր Բադալյանը ողջամիտ և արդյունավետ է համարում այդ տարբերակը և կարծում է, որ այն թեկուզ մասամբ կարող է լուծել ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը։

«Դա, իհարկե, չի բացառում, որ կարող են առաջարկել նաև այլ տարբերակներ։ Եթե ՍԴ դատավորները կհրաժարվեն վաղ կենսաթոշակի գնալուց, ապա կառաջարկվեն նաև այլ քայլեր։ Այնպես որ՝ շատ նորմալ տարբերակ է»,- ասաց նա։

Հակադարձելով այն փաստարկին, թե ինչու պետք է հարկատուները վճարեն վաղաժամ կենսաթոշակի գնացող դատավորներին, փաստաբանն արձագանքեց․ «Իսկ ի՞նչ գումարով է հնարավոր չափել այն կեղծիքները, որոնց վերաբերյալ որոշումներ է կայացրել Սահմանադրական դատարանը։ Չէ՞ որ մինչև թավշյա հեղափոխությունը, վերջին 15-16 տարվա ընթացքում ընտրակեղծիքներ են եղել, որոնց վերաբերյալ ՍԴ-ն կայացրել է վճիռներ։ Հիշենք նաև Հյուսիսային պողոտայից օտարումների հետ կապված որոշումները։ Հիշենք, որ ժամանակին, երբ օրենք չկար, և ՍԴ-ն որոշեց, որ ապօրինի կառավարության որոշումը պետք է շարունակվի։ Եվ այդ ընթացքում խախտվեցին բազմաթիվ մարդկանց իրավունքներ։ Արդյունքում մենք ՄԻԵԴ-ից ստանում էինք դրանց հատուցման հետ կապված վճիռներ։ Հատկապես վերջին վճիռը, որը կազմում է մեկ միլիոն վեց հարյուր հազար եվրո, որի համար պետք է փոխհատուցի ՀՀ-ն։ Եվ դրա մեղավորներից մեկն էլ ՍԴ-ն է։ Հիմա ՍԴ՝ վաղաժամ կենսաթոշակի գնացող յոթ դատավորներին տրվող գումարը կազմում է երկու միլիոն դոլար, իսկ իրենք իրենց մեկ վճռով Հայաստանին նույնքան վնաս են տվել։ Եթե իրենք խելամիտ գտնվեն և վաղաժամ կենսաթոշակի գնան, միայն օգտակար կլինի մեր երկրին»։

Պատրա՞ստ է, արդյոք, վաղաժամ կենսաթոշակի գնալ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։ Մեր հարցին ի պատասխան նա արձագանքեց, որ ինքն այդ մասին խոսել է քանիցս և ավելացնելու ոչինչ չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում