«Եթե ցանկացած պաշտոնյայի, հատկապես նախկին պաշտոնյայի ձերբակալություն է տեղի ունենում, առաջին միտքը, որ գալիս է, հնարավոր քաղաքական հետապնդումն է, բայց միևնույն ժամանակ չի կարելի իրավական գործընթացներին այդպիսի պիտակ կպցնել: Պետք է հասկանանք՝ քաղաքական հետապնդումը իրականում կա, թե ոչ, բայց դա պետք է հասկանանք գործի ըմթացքից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին և ՀՀԿ տարածած հայտարարությանը: