Time ամսագրի շապիկին հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լուսանկարը: Շապիկը հրապարակվել է Twitter-ում:
Ուկրաինայի առաջնորդին է նվիրված Time-ի հաջորդ համարի վերնագրային հոդվածը․ համարը լույս կտեսնի դեկտեմբերի 16-ին: «Մարդը մեջտեղում» խորագրով հոդվածը նվիրված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում առկա դժվարությունների հարցերում Զելենսկու դերին:
Հոդվածի հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի նախագահը «հայտնվել է Պուտինի և Թրամփի միջև»: