Thursday, 25 04 2024
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Կհաջողվի՞ Դաշնակցության ռեինկարնացիան

Դաշնակցության գործողություններին, ակցիաներին, իշխանությունների հետ պահանջագրերի լեզվով խոսելու ոճին հետևող քաղաքագետները, քաղաքական գործիչները հիշում են 90-ականները, երբ Դաշնակցությունն ընտրել էր նույն գործելաոճը։ Սպառնալիքներ նորանկախ Հայաստանի իշխանությունների հասցեին, պահանջներ, զենքի ուժով հարցեր լուծելու ուղերձներ։ Իսկ ահա 1998 թվականից սկսած՝ Դաշնակցությունը չխորշեց համագործակցել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությունների հետ, կոալիցիաներ կազմել, հարկ եղած դեպքում լքել դրանք՝ առանց դույզն-ինչ պատասխանատվության զգացումի։

Հիմա Դաշնակցությունը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ չի հանդուրժելու ապազգային իշխանություններին, ուսանողներին համախմբելով և պերմանենտ ցույցեր անելով՝ պահանջում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Տարածել են նաև հայտարարություն, որ ՀՅԴ ԳՄ հայաստանյան կոմիտեների ժողովում որոշվել է պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին։ Սակայն հենց ՀՅԴ-ի ներսում էլ կան խմորումներ, անհամաձայնություններ, որոնց մասին բարձրաձայնել են մի խումբ դաշնակցականներ իրենց տարածած հայտարարությամբ։

«Սույն թվականի հոկտեմբերի 31-ին Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին, ներկայիս ԳՄ և Բյուրո անդամներից բացի, ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը: Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը (տեղեկացումը), վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձևավորումը: Ներկայացված առաջարկի մասով ելույթ է ունեցել նաև ընկեր Հրանտը, որը, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև կուսակցության ներսում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու մասին։ Նա իր ելույթում առաջ է քաշել վերոնշյալ օրակարգի իրականացման շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը՝ մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը: Ընկերոջ համոզմամբ՝ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին: Ընկերը կանխատեսումներ է արել նաև կուսակցականների, այդ թվում՝ երիտասարդների, հնարավոր ձերբակալությունների մասին և հորդորել պատրաստ լինել նման երևույթների՝ չվախենալով դրանցից»,- ի մասնավորի նշված է հայտարարության մեջ:

Դժգոհություններ են հայտնել նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները։

ՆԱՈւՄ վարչության ընկերները վերոնշյալ ժողովի ընթացքում արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը այս օրակարգի շուրջ, նշելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու հիմքերի բացակայության, ինչպես նաև կուսակցության՝ խորհրդարանական ընտրությունների մասնակցություն ունենալու համար բավարար բարձր վարկանիշ և հնարավորություններ չունենալու մասին:

Հոկտեմբերի 31-ից մի քանի օր անց ՀՅԴ ՀԵՄ-ը հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող հայտարարությամբ՝ առանց ՆԱՈՒՄ-ի հետ վերջինիս շուրջ քննարկումներ ունենալու: Վիրավորական է, բայց փաստ, որ Հայաստանի բուհական-ուսանողական դաշտում գործունեություն ծավալող ՆԱՈՒՄ-ի վարչությունն ու շարքերը այդ որոշման մասին տեղեկացել են համացանցից»,- ասված է հայտարարությունում։

Քաղաքագետ Սարո Սարոյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե որքանով կհաջողվի ՀՅԴ-ին պարտիզանական պայքար ծավալել իշխանությունների դեմ և հասնել հաջողության։

«Դաշնակցությունը պետք է հաշվի առնի ոչ թե այն ավանդույթները, որոնք ունի, այլ իրականությունը, հանրային տրամադրությունները։ Իսկ իրականությունն այն է, որ ապրում ենք 21-րդ դարում։ Եվ հայտնի է, որ սահմանադրական ճանապարհից, խաղաղ պայքարից զատ՝ պայքարի այլ ճանապարհ չի կարող լինել։ Մենք 2018թ․ տեսանք, չէ՞, թե որն է այդ ճանապարհը։ Իրենք պետք է գնան իրավական ճանապարհով, այլ ճանապարհ չկա, մնացածը հղի է իրենց համար շատ վատ հետևանքներով։ Եթե իրենք այլ ճանապարհ ընտրեն, դա կլինի ոչ խելամիտ և քիչ հավանական հաջողության հասնելու համար»,- ասաց քաղաքագետը։

Սարո Սարոյանը նկատում է, որ բացի ժողովներ հրավիրելուց, ինքը ՀՅԴ-ի գործունեության մեջ այլ բան չի տեսնում։

«Դրանից բացի՝ ուրիշ ի՞նչ պետք է անեն, որ վտանգ ներկայացնեն։ Չէ՞ որ նրանց գործողությունների համար չկա հանրային պահանջ։ Իսկ առանց հանրային պահանջի ոչինչ չեն կարող անել։ Տեղի են ունեցել արդար, ազատ ընտրություններ, իրենք կարող են ակտիվանալ հաջորդ ընտրությունների ժամանակ։ Իսկ հիմա իրենց խնդիրը պետք է լինի իշխանությունների սխալները, թերությունները վեր հանելը։ Դրանից դուրս, ամպագոռգոռ հայտարարություններով ինչպե՞ս կարող են նրանք սպառնալ երկրի կայունությանն ու անվտանգությանը։ Բացի աղմուկից՝ այս դեպքում ուրիշ բան չկա։ Իսկ այլ վտանգ չկա, իրենց սպառնալիքները միայն իրենց են վնասելու»,- ասաց քաղաքագետը։

Հարցին, թե ՀՅԴ-ն ինչո՞ւ է թիրախավորել հատկապես ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանին, քաղաքագետն արձագանքեց․ «Այդ հարցն ինձ չպետք է ուղղեք, իրենք գտել են, որ այդ ճանապարհն է ճիշտ, այդ ուղղությամբ էլ շարժեր են անում։ Անում են այն, ինչը կարող է հանրային համակրանք առաջացնել։ Գիտեն, որ Հայաստանում կան շերտեր, որոնք կայուն դիրքորոշում ունեն մեր ավանդական կացութաձևի նկատմամբ։ Դրա համար էլ ընտրել են այնպիսի թիրախ, որի դեպքում կարող են հանրային տրամադրությունները գեներացնել»։

Սարո Սարոյանը կարծում է, որ դժվար թե ՀՅԴ-ն կարողանա հասնել հաջողության նման քաղաքական պայքարով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում