«Ճիշտն ասած զարմանում եմ անցյալը հիշեցնել-չիշեցնելը, մենք մեր անցյալից ամաչելու չունենք, մենք իրականում անցել ենք շատ մեծ ուղի, և այդ ուղին եղել է, կա և մնում է ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով իմքայլականների՝ ԲՀԿ-ին անցյալը հիշեցնելու հայտարարություններին: