Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հարավաֆրիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը (նստավայրը՝ Կիև):

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: «Մեր նպատակն է ոչ միայն բարելավել հարաբերություններն, այլև ավելի մերձեցնել մեր ժողովուրդներին,- ընդգծել է նախագահը:-Ուրախ կլինեմ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսային հյուրընկալել Հայաստանում՝ բացահայտելու մեր երկիրը, որը հնագույն քաղաքակրթությունների խաչմերուկ է եղել: Այն այժմ դարպաս է դեպի ԵԱՏՄ»:

Դեսպան Անդրե Յոհաննես Խրունևալդը նշել է, որ իր առաջին այցն է Հայաստան և շատ տպավորված է մեր երկրով ու մարդկանցով: «Այն շատ տարբեր է և յուրօրինակ: Մեր երկրների միջև համագործակցության շատ հնարավորություններ եմ տեսնում»,-ասել է նա: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ հավատարմագրերի հանձնմամբ նոր հնարավորություններ կբացվեն՝ ավելի սերտացնելու հարաբերությունները երկու երկրների ու ժողովուրդների միջև:

Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության հեռանկարային ուղղություններին՝ նշելով, որ երկու երկրներն էլ հայտնի են ադամանդագործության ոլորտում ունեցած բարձր որակներով և կարող են հաջողությամբ համագործակցել: Անդրադարձ է կատարվել նաև նորագույն տեխնոլոգիաների, կրթության և գիտության ոլորտներին, ինչպես նաև այդ ոլորտների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում