Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ վերսկսվում է ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը:
«Ընդդիմությունն էլ խնդիր ունի իրեն վստահած քաղաքացիներին ապացուցելու, որ ինքն անում է հնարավորը նրանց կյանքը բարելավելու համար»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությանը ևս պետք է մասնակից դարձնել որոշումների ընդունման ընթացքին. «Ինչքան հասկացա՝ բյուջեի վերաբերյալ ընդդիմության ոչ մի առաջարկ չի ընդունվել: Պետք է գտնել մեխանիզմներ ընդդիմության մոտիվացիան չկորցնելու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: