Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ վերսկսվում է ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը:
«Մեր քաղաքական ուժի մոտեցումները ձերինից էականորեն տարբեր են. նպատակները կարող է եղել են նույնը»,- հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ այն, ինչ արվում է, հեռու է բավարար լինելուց. «Դուք գնում եք լճացման ճանապարհով»:
Դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ Միքայել Մելքումյանն ասաց. «Էդ կիսաժպիտներով, որ ման եք գալիս, չիմանաք, թե դա է ճշմարտությունը: Գնացեք տեսեք՝ գյուղերում ինչ է կատարվում»:
Մանրամասները՝ տեսանյութում: