Thursday, 18 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար

Արթուր Աջամյանի դեպքը եղել է մի զորամասում, որտեղ նախկինում էլ բազմաթիվ դեպքեր են եղել՝ ընդհուպ սեռական բռնության դեպք

Մինչ դեկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները ակցիաներ են իրականացնում, պահանջում բացահայտել ճշմարտությունը, տուժողի իրավահաջորդի փաստաբանը բարձրաձայնում է զինծառայողի մարմնի վրա բռնության հետքերի առկայության մասին։ Նախնական տվյալներով՝ մարմնի վրա հայտնաբերվել են ձեռքերի, ոտքերի, ճակատի շրջանում տարբեր վնասվածքներ, այդ թվում՝ բութ առարկայի ներգործության հետքերով։ Ճակատային հատվածում՝ հրազենային վիրավորում։ Գնդակը դուրս է եկել ծոծրակից։ Այս ամենի համադրումը, ըստ փաստաբանի, անհնարին է դարձնում ինքն իրեն վնասվածք հասցնելու հանգամանքը։

Նշենք, որ դեպքից հետո լրատվամիջոցները գրեցին, որ Աջամյանի և նրա ծառայակցի միջև վեճ է սկսվել, ապա Աջամյանը կրակել է իր ծառայակցի վրա և տեսնելով, որ նա մահացել է՝ ինքնասպան է եղել։ Աջամյանի հարազատները, սակայն, մի քանի օր է՝ ակցիաներ են իրականացնում և նշում են, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին։ «Ես ուզում եմ, որ իմ էրեխուն սպանողին գտնեք, բերեք տաք ինձ։ Ես պատճառն եմ ուզում իմանալ։ Ուզում եմ հասկանալ՝ ով է սպանել իմ էրեխում։ էրեխու վրա հետքեր են եղել, որ ինքը շուտվանից է ծեծված եղել, էրեխու մատները ջարդված են եղել։ Իմ տղային ես ծնել եմ, ուղարկել եմ բանակ, որ իրան ոչ թե տանջեն, սպանեն, այլ որ նա ծառայի»,- երեկ ակցիայի ժամանակ ասում էր զինծառայողի մայրը։

Իսկ Աջամյանի հորեղբայրը հարցնում է, եթե միջադեպ է եղել, սպանություն է եղել, նախաքննություն է գնում, ապա ինչու են իրենց որդուն կպցնում ինքնասպանության պիտակ։ «Մենք համոզված ենք, որ եղել է սպանություն։ Կա երրորդ մարդ։ Մենք զորամասից զանգեր ենք ստանում, ասում են՝ կռիվ է եղել, եղել է սպանություն։ Եթե բանակում զինվորները տեղյակ են դեպքից, նշանակում է՝ բոլորն էլ գիտեն, որ ինքնասպանություն չի եղել»,- ասաց հորեղբայրը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զինծառայողի հարազատներին խոստացավ, որ անելու են ամեն ինչ, որ ճշմարտությունն ամբողջ ծավալով բացահայտվի, քանի որ իրենց խնդիրն է բանակից արմատախիլ անել այնպիսի արատավոր երևույթները, որոնք հանգեցնում են ինքնասպանության։ «Բանակից պետք է արմատախիլ անել այն երևույթները, որոնք հանգեցնում են ինքնասպանության, սպանության»,- ասաց Քոչարյանը։

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս պնդում է, որ այս դեպքով ամեն ինչ չէ, որ պարզ է։ Դիակի վրա բռնության հետքեր կան, որը, ըստ էության, բացառում է ինքնասպանությունը։ Իրավապաշտպանը վստահ է, եթե զինծառայողի հարազատները աղմուկ չբարձրացնեին, այս դեպքն էլ կորակվեր որպես ինքնասպանություն, և գործը կփակվեր։ «Առհասարակ, վատ պրակտիկա կա, որ ցանկացած դեպքից հետո որոշ լրատվամիջոցներ, որպես հաստատված փաստ, գրում են միջադեպի իրենց վարկածը և դա ներկայացնում որպես ճշմարտություն։ Նույնն էլ եղավ այս դեպքում, երբ թերթերից մեկը գրեց, թե զինվորը նախ կրակել է ծառայակցի վրա, ապա ինքնասպան եղել։ Սա պաշտպանության նախարարության գործելակերպն է։ Իրենք են այդ տեղեկությունները տալիս իրենց սիրելի թերթերին, որպեսզի տարածվի ինքնասպանության վարկածը։ Բայց այս անգամ դա չի անցնելու։ Տեսնում ենք՝ ինչ բողոքի ալիք է բարձրացել։ Երեկ էլ Անդրանիկ Քոչարյանը ասաց, որ գործը քննվելու է սպանության հոդվածով։ Հետևաբար կարծում եմ, որ այս դեպքում հնարավոր կլինի խուսափել ինքնասպանության վարկածից։ Մի բան հստակ է, այն բոլոր դեպքերը, որոնք որակվում են որպես ինքնասպանություն, 90 տոկոս դեպքերում սպանություններ են լինում իրականում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Իսկ սպանությունները ինքնասպանություն որակելը, ըստ իրավապաշտպանի, ձեռնտու է նախաքննական մարմիններին։ Քննություն չեն տանում, արագ հոդվածը դնում են, էլ իրենց անելու բան չկա։ «Ինքնասպանությունը պատասխանատվություն չի ենթադրում իրենց համար»,- կարծում է Ալեքսանյանը և ավելացնում, որ, բացի դրանից՝ հարցը ունի նաև հոգեբանական կողմ. ինքնասպանություն որակելով՝ նրանք պատասխանատվությունը դնում են ծնողի վրա, որ իրենք նման երեխա են մեծացրել, որ իրենց տղան ինքնասպան է և այդպիսով կոտրում են ծնողին, որպեսզի հետո չբողոքի։

Ժաննա Ալեքսանյանի խոսքերով՝ բանակում մենք հիմա ունենք այս պատկերը, քանի որ այդ համակարգում շարունակում է կայուն անպատժելիություն տիրել։ Ըստ Ալեքսանյանի՝ այս վերջին միջադեպը եղել է մի զորամասում, որտեղ նախկինում էլ բազմաթիվ դեպքեր են եղել։ Եղել է նաև սեռական բռնության դեպք, այդ զորամասում է եղել Յուրիկ Բրոյանի դեպքը։ «Մենք այս զորամասում միայն 6-7 դեպք գիտենք, և ուշագրավ է, որ սա չի գրավում պաշտպանության նախարարության ուշադրությունը, որևէ հետևություն չի արվում։ Սա է պատկերը։ Երկու տարի է՝ հեղափոխություն է եղել, բայց բանակում իրավիճակ չի փոխվել։ Նույն կերպ բանակում զինվորները սպանվում են, և հետո հեքիաթային, անհավանական սցենարներ են գրվում, և գործերը չեն բացահայտվում։ Պարզապես այս անգամ այդ սցենարը չհաջողվեց։ Աղմուկը մեծ է»,-ընդգծեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ վերջերս կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որով առաջարկվում է խստացնել բանակում ինքնասպանության հասցնելու հոդվածը՝ սահմանելով մինչև 14 տարի պատժաչափ դրա համար։

Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ ինքը դեմ է այդ նախագծին, քանի որ այդպիսով օրինականացվում են սպանությունները՝ դառնալով ինքնասպանություն։ «Նրանք պատիժն են խստացնում, բայց այստեղ կարևորը հանցագործության տեսակն է։ Սա շատ կարևոր բան է»- եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում