Tuesday, 16 04 2024
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին

Երևանի արվարձաններից մեկում կմեկնարկի «հայկական Fryshuset-ի» շինարարությունը. Մխիթար Հայրապետյանը լավ լուր է հայտնել

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ Շվեդիայում հավատացած են, որ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել հենց երիտասարդների միջոցով.

«Ոգեշնչել երիտասարդներին, օգնել նրանց` փոխել սեփական կյանքը, կատարելագործվել ու նոր հմտություններ ձեռք բերել. Շվեդիայում հավատացած են, որ կարող են աշխարհն ավելի լավը դարձնել հենց երիտասարդների միջոցով։

Սոցիալական ներգրավվածություն ու զարգացման հավասար հնարավորություններ՝ հասարակությունից մեկուսացված պատանիների համար. սա է այն հիմնական գաղափարը, որ Fryshuset բոլոր կենտրոններում կարմիր թելի նման անցնում է: Շվեդերենից թարգմանաբար Fryshuset նշանակում է սառը պահեստ. 1984-ին այն հիմնվեց հենց սառը պահեստի մի տարածքում` հեռու կենտրոնից ու բարեկեցիկ պայմաններից: Այսօր արդեն Շվեդիայի տարբեր անկյուններում գործող այս հրաշալի կառույցներն ամենաաշխույժ երիտասարդական կենտրոններն են դարձել` հազարավոր երիտասարդների համար ստեղծելով բարձր կենսամակարդակ ունենալու լայն հնարավորություններ:

Գերագույն հաճույք ստացանք` տեսնելով, թե ինչպես են, օրինակ, նախկինում այս կամ այն հանցավոր խմբավորումներում ներգրավված պատանիները, կտրվելով փողոցային կյանքից ու դրա բոլոր արատավոր դրսևորումներից, քաղաքի ամենավտանգավոր այս թաղամասում իրենց ժամանակն անցկացնում Fryshuset-ի մարզասրահներում ու պարահրապարակներում, ընթերցասրահներում ու լսարաններում: Վիճակագրական տվյալներն առավել քան խոսուն են, փրկված ճակատագրերը՝ անթիվ:

Հ.Գ. Թեև արդեն մի քանի ամիս է Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների հետ քննարկում էինք նման մի կենտրոն Հայաստանում հիմնելու գաղափարը, բայց չէի շտապում ձեզ պատմել այդ մասին: Կարծում եմ` ավելի հարմար առիթ չի լինի. հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում ոչ հեռու ապագայում Երևանի արվարձաններից մեկում կմեկնարկի «հայկական Fryshuset-ի» շինարարությունը` համոզմունքով, որ շատ շուտով արդեն այն իր սերմերը կգցի ողջ Հայաստանով մեկ: Դե իսկ մեր շվեդ գործընկերներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին մեզ աջակցելու այս հարցում»:

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/830837914048007

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում