Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ վերսկսվում է ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը:
«Հեղափոխությունից հետո առաջին անգամ մենք սկսեցինք խոսել բյուջետային եկամուտների կտրուկ աճի մասին, նույնիսկ որոշ շրջանակներ ասում են՝ պրոֆիցիտ. չլսված բառ ՀՀ բյուջեի մասին»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նրա խոսքով՝ այս բյուջեն կարելի է համարել մեկնարկային. «Սա, կարելի է ասել, այս քաղաքական թիմի և ընդդիմության միասնական նոր բյուջեն է լինելու»:
Մանրամասները՝ տեսանյութում: