Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Տհաճ ու զարմանալի էր. Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ Գևորգ Լոռեցյանի գործին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տհաճ ու զարմանալի է որակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալման փաստը՝ կաշառք ստանալու կասկածանքով:

«Փաստացի, այն իշխանությունը, որը պայքարում էր կոռուպցիայի դեմ, այսօր էլ բավականին էֆեկտիվ ձևով պայքարում է կոռուպցիայի և նմանատիպ դրսևորումների դեմ, որի ապացույցն ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործն է: Ինձ համար սպասելի չէր այս գործը: Նոր իշխանության քաղաքական թիմի որևէ ներկայացուցչի հետ կապված նմանատիպ նորությունները և լուրերը մեզ համար տհաճ ու զարմանալի են։ Այնուամենայնիվ, այս պահին պետք է արձանագրենք, որ գոյություն ունի անմեղության կանխավարկած, չշտապենք և թողնենք, որպեսզի քննությունն ընթանա։

Պետք է արձանագրենք, որ լինեն նախկիներ, թե ներկաներ՝ այսօրվա կառավարության դիրքորոշումը շատ հստակ է, որ որևէ ապօրինություն՝ անկախ դրա հեղինակից, ենթակա է օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցների», ասաց Աղաջանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ սա չի՞ նշանակում, որ այս դեպքը կարող է շարունակական լինել, Աղաջանյանը նշեց, որ առհասարակ, ոչինչ չի բացառվում։ «Կարծում եմ՝ կարևորը ոչ թե բացառելն է, այլ՝ ստեղծելն այնպիսի համակարգ, որը ցանկացած նմանատիպ երևույթ, դրսևորում կկանխի կամ կարձագանքի դրանց։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որպեսզի կանխարգելիչ միջոցառումներ ու համակարգ գոյություն ունենար և գործեր շատ ավելի վաղ։ Սակայն մենք ժառանգել ենք մի այնպիսի համակարգ, որն ամենևին այլ տրամաբանությամբ է փորձել գործել և, հետևաբար, պետք է արձանագրենք, որ այս պահին համակարգը բավականին ռեակտիվ է նման նմանատիպ դրսևորումների նկատմամբ»,- նկատեց Աղաջանյանը:

Դիտարկմանն՝ այսպիսի դեպքերը չե՞ն ազդում իշխանության վարկանիշի վրա, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Ոչ, քանի որ այստեղ անձերը կապ չունեն, այստեղ համակարգն է կարևոր և, հաշվի առնելով, որ նմանատիպ դրսևորումներն ի հայտ են գալիս և դրանց հեղինակները պատասխանատվության են ենթարկվում, հակառակը, կարծում եմ, դա էլ ավելի է բարձրացնում մեր քաղաքական թիմի վարկանիշը»։

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանին՝ կաշառք վերցնելու կասկածանքով։ Նրա հետ ձերբակալվել են նաև վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում