Ամերիկյան դերասանուհի Էմմա Սթոունը պատրաստվում Է ամուսնանալ պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվ Մաքքերիի հետ: Այս մասին հայտնի է դարձել դերասանուհու Instagram-ից:
Ապագա հարսնացուն ցուցադրել Է մարգարտով ու ադամանդներով զարդարված նշանադրության մատանին:
Այլ մանրամասնություններ զույգն առայժմ չի բացահայտել:
Հիշեցնենք, որ Էմմա Սթոունը 2017 թվականին արժանացել էր Օսկարի մրցանակի «Լա Լա Լենդ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար: