Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ վերսկսվում է ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը:
«Շատ հիասթափված եմ առաջարկների նկատմամբ ձեր մոտեցումներից»,- ֆինանսների նախարարին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Պատգամավորը նշեց, որ ինքն առաջարկել է վթարային շենքերի տանիքների, վերելակների, անբարեկարգ բակերի վերանորոգման խնդիրներ և Վանաձորի 3 տնակային մանկապարտեզների հիմնանորոգման խնդիրը. «Ես կարծում եմ, որ գումարները կան, պարզապես դուք չեք ունեցել ցանկություն Վանաձորի այդ 3 տնակային մանկապարտեզները վերանորոգելու: Չե՞ք համարում, որ երեխաների առողջությունը հրատապ հարց է»:
Մանրամասները՝ տեսանյութում: