Էստոնիայում մեկնարկում են Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Արագ շախմատի մրցաշարին մասնակցում են 32 երկրի 450 շախմատիստ: Արագ շախմատի մրցաշարի ֆավորիտն է Գաբրիել Սարգսյանը:
Կայծակնային շախմատի առաջնությանը մասնակցում են 32 երկրի 440 շախմատիստ: Կայծակնային մրցաշարի ֆավորիտն է Զավեն Անդրիասյանը:
Արագ շախմատի մրցաշարը կկայանա դեկտեմբերի 5-ին և 6-ին, իսկ կայծակնային մրցաշարը՝ դեկտեմբերի 7-ին: