Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ վերսկսվում է ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ ինքն ընդամենը 4 առաջարկ էր արել, և ներկայացրեց դրանք: «Հիմա կանգնեք և ուղիղ ասեք՝ ինչո՞ւ չեք ընդունել իմ առաջարկները»,- պատգամավորն իր խոսքն ուղղեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ես այլընտրանք չունեմ, ճիշտն ասած՝ կանգնած եմ, և ուղիղ էլ պետք է ասեմ»:
Պատգամավորը դժգոհեց՝ ասելով. «Չէ՞ որ ձեր կառավարությունն ասում էր, որ կրթությունը այն կարևորագույն սկզբունքն է, որ մենք պետք է հասնենք մեր նպատակներին: Եվ ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում, որ դպրոց կառուցելը ձեզ համար առաջնահերթություն չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում: