Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ վերսկսվում է ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը:
Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե հավելյալ 368 մլրդ դրամից ո՞ր մասն է բաժին ընկնում խմբակցություններին՝ առանձին-առանձին:
Ի պատասխան՝ նախարարն ասաց. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն՝ 264,4 մլրդ դրամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն՝ 94,9 մլրդ դրամ, «Իմ քայլը» խմբակցություն՝ 8,4 մլրդ դրամ»:
Մանրամասները՝ տեսանյութում: