«Մեղադրանքները խոսում են այն մասին, որ նախկին իշխանություններն իրավական գործընթացները պատկերացրել են բացառապես քաղաքական կոնտեքստում: Այսինքն՝ նրանք հասկանում են միայն այդ մեխանիզմները և պրոցեսներն ընկալելու խնդիր ունեն: Իրենք չափում են իրենց արշինով, բայց սա իրավական գործընթաց է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով ՀՀԿ հայտարարությանը, ըստ որի՝ Սերժ Սարգսյանին առաջադրած մեղադրանքը համարում են բացառապես քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում: