Tuesday, 23 04 2024
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել
Տավուշի «սրբազան պայքարը»․ նոր դերաբաշխում է արվել

ՀՅԴ վերադարձն ահաբեկչությանը․ իշխանությունը պետք է աչալուրջ լինի

«Գիտեք՝ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական 0 ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։ Խոսքը քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ ՀՀ-ում եղել է ապօրինի կոռումպացված իշխանության կարևոր հենասյուներից մեկը, եթե ոչ ավելին։ Ես կարծում եմ, որ եթե այդ քաղաքական ուժը չառերեսվի իրականության հետ և չտա գնահատականներ իր վերնախավի մի հատվածի ձեզ հայտնի շրջանի գործունեությանը, ՀՀ-ում չունի ապագա»,- երեկ խորհրդարանական ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արայիկ Հարությանյանի հրաժարականի վերաբերյալ ՀՅԴ պահանջին։

Փաշինյանի քաղաքական գնահատականը միանգամայն օբյեկտիվ է, ինչի վկայությունն այն է, որ ՀՅԴ կազմակերպած ուսանողական ցույցերին մասնակցում էր առավելագունը մի քանի տասնյակ մարդ, այլ խոսքով՝ կրթության նախարարի հրաժարականի պահանջով ակցիաները ոչ միայն չկոնսոլիդացրեցին ոսանողությանը, այլ նույնիսկ՝ ՀՅԴ շարքերին, որոնք կուսակցության տվյալներով հասնում են վեց հազար մարդու սահմանագծին։

Սակայն պարզվում է՝ Դաշնակցության շարքերում լուրջ խմորումներ են տեղի ունենում: Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը ոչ միայն չի կոնսոլիդացրել ավանդական կուսակցության շարքերին, այլ պատճառ է դարձել, որ ՀՅԴ ղեկավարությունն, ըստ էության, ոչ կանոնադրական մեխանիզմներով լուծարի «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչությունը՝ այն բանի համար, որ նա չի միացել երիտմիության ակցիաներին ու ըստ էության՝ դեմ է արտահայտվում ՀՅԴ-ի ու հայաստանյայան հին համակարգի տարբեր սեգմենտների համագործակցությանը։ Ի դեպ ուշագրավ է, որ Արայիկ Հարությանի հրաժարականի պահանջը ծնվել է դաշնակցական մի փակ ժողովից հետո, որի մասին ուշագրավ պնդումներ են անում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները՝ իրենց տարածած հայտարությամբ։

Տարածված հայտարարության տեքստում մասնավորապես կարդում ենք․ «Սույն թվականի հոկտեմբերի 31-ին Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրո անդամներից բացի ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը: Ժողովի հիմնական օրակարգն է եղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ ներկայացնելու առաջարկի քննարկումը (տեղեկացումը), վերջինիս վերաբերյալ ընկերների միասնական դրական կարծիքի ձևավորումը: Ներկայացված առաջարկի մասով ելույթ է ունեցել նաև ընկեր Հրանտը, ով, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև կուսակցության ներսում քաղբանտարկյալների հարցերով զբաղվող հանձնախումբ ստեղծելու մասին։ Նա իր ելույթում առաջ է քաշել վերոնշյալ օրակարգի իրականացման շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը՝ մասնավորապես նշելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելը: Ընկերոջ համոզմամբ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին: Ընկերը կանխատեսումներ է արել նաև կուսակցականների, այն թվում երիտասարդների, հնարավոր ձերբակալությունների մասին և հորդորել պատրաստ լինել նման երևույթների՝ չվախենալով դրանցից»։

Փաստորեն ստացվում է՝ Հրանտ Մարգարյանը միայն ձևականորեն, ֆորմալ առումով է հեռացել ՀՅԴ ղեկավարի կարգավիճակից ու ըստ էության՝ շարունակում է ղեկավարել կառույցը, առնվազն՝ Հայաստանի ԳՄ-ն։

Սակայն առավել ուշագրավ է դաշնակցական ուսանողների հայտարարության մեջ ամրագրված ու Մարգարյանին վերագրվող «մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին» արտահայտությունը։

«Պարտիզանական հարված» կոչվածը նույն ահաբեկչական գործողություններն են, մի գործելաոճ, որը թերևս ամենահոգերհարազատն է ՀՅԴ-ի համար, երբ երկրում հաստատված է լինում օրինական իշխանություն։ Չմոռանանք «Դրոյի» ու «31»-ի գործերը, Վազգեն Սարգսյանին սպանելու դաշնակցական մտադրությունը, որը թեև անկատար մնաց 90-ականների կեսերին, սակայն իրականությունը դարձավ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին։ Ի վերջո, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Նաիրի Հունանյանն ու նրա հանցավոր խմբի բոլոր անդամները եղել են նախկին դաշնակցականներ։

Իհարկե, այս պարագայում «նախկին» բառը հարաբերական է, որովհետև զենքի վրա երդում տվածի նախկինը չի լինում։

Ի դեպ, ուշագրավ է, որ Հայաստանում ահաբեկչություն եղել է 90-ականների սկզբին՝ մինչև 1994-95թթ-ը ու 1998-ից հետո ու ավելորդ չէ նշել, որ ՀՅԴ գործունեությունը կասեցված է եղել 1994-1998թթ-ին։ Այլ խոսքով՝ ահաբեկչական բումը նահանջել է ավանդական կուսակցության գործունեության կասեցման շրջանում։ Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն փաստը, որ Հայաստանում տեղի ունեցած աղմոտ բոլոր ահբեկչությունների՝ «Դրոյի», «31»-ի, «Հոկտեմբերի» 27-ի, ՊՊԾ գնդի գործերի առացքային դեմքերը գործող կամ նախկին դաշնակցականներ են։

ՀՅԴ-ն, որպես կանոն, չի կարողանում քաղաքական համակեցություն հաստատել ժողովրդավարական, օրինական իշխանությունների հետ ու հեշտությամբ ինտեգրվում է կոռումպացված ու ավտորիտար համակարգերին, ինչի վկայությունն են հեղափոխությանը նախորդած քսան տարիները։

Հոկտեմբերի վերջին փաստացի տեղի է ունեցել ՀՅԴ վերադարձն ահաբեկչությանը, ինչը պետք է բազմապատկի իշխանությունների ու պատկան մարմինների աչալրջությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում