Լուրեր
«Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից». Մարուքյանը՝ Սերժ Սարգսյանի մասին
  • 14:54
  • 2019-12-05
  • Դիտումներ՝ *

Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելը զուտ իրավական գործընթաց է եւ քաղաքական տարրեր տեսնելու համար պետք է լինեն հանգամանքներ, որ այդ քրեական գործը շինծու է, կեղծ է, ապացույցներ չկան: Այս մասին, այսօր դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելուն:

«Բայց եկեք տեսնենք, թե ինչ են ասում հանրապետականներն իրենց գրառումներում: Ասում են, որ Սերգո Կարապետյանը, իրենց նշանակած նախարարը ցուցմունք տվեց Սերժ Սարգսյանի դեմ եւ դուք կտեսնեք… ու քննադատություն իշխանության հասցեին, որ դա քաղաքական հետապնդումէ  եւ այլն: Դա նույնն է, որ Մանե Թանդիլյանն իմ դեմ ցուցմունք տա, ես բողոքեմ Նիկոլից: Տրամաբանությունը ո՞րն է: Եթե նման բան եղել է, ձեր նախարարը գործով ցուցմունք է տվել եւ քրգործը քննվում է:

  • Դիտումներ՝ *