Boeing-ի գլխավոր ինժեներ Ջոն Համիլթոնը լքել է պաշտոնը, հայտնում է The Seattle Times-ը: Նա մասնավորապես զբաղվում էր 737 MAX ինքնաթիռի մասնակցությամբ ավիաաղետների հետաքննությամբ:
737 MAX-ը Boeing-ի նորագույն օդանավն է: 2019 թվականի մարտից ի վեր վթարի է ենթարկվել 737 MAX տեսակի երկու ինքնաթիռ, ինչից հետո ինքնաթիռների չվերթները դադարեցվել են։
Ավիավթարների հետևանքով զոհվել է ավելի քան 340 մարդ: