ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ Իրանը գաղտնի կերպով Իրաքի տարածք է տեղափոխում փոքր հեռահարության հրթիռներ, որոնք կարող են կիրառվել Իրանի վրա հարձակման դեպքում:
New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան հետախուզության զինվորականներին, գրում է, որ Իրանն օգտվել է Իրաքի «քաոսից», որպեսզի փոքր հեռահարության հրթիռների գաղտնի զինանոց ստեղծի այնտեղ: Հրթիռները կարող են կիրառվել Իսրայելի դեմ կամ ԱՄՆ-ի զինծառայողների տեղակայման վայրերում: