Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Տեղական հանրաքվեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
«Հանրաքվեի հնարավորություն տալը հաստատ ավելի լավ է, քան չտալը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:
Նրա խոսքով՝ առաջարկվող մեխանիզմը երկխոսության և վստահության համար է. «Մենք ուզում ենք խոսել համայնքների հետ, ոչ թե ստեղծել թշնամանքի միջավայր: Մենք վստահում ենք ժողովրդին և գիտենք, որ ժողովուրդը միշտ ճիշտ որոշում է ընդունում»:
Մանրամասները՝ տեսանյութում: