«Մամուլի հետ սուրճ» հաղորդման դեկտեմբերի 5-ի հյուրը «Արմինֆո» լրատվական գործակալության քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ երեկ ՀՔԾ-ի կողմից երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու հանգամանքին և նշեց.«Սերժ Սարգսյանի «նստելը» ժողովրդի սպասելիքներից մեկն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, դատական իշխանությունը այդ քայլին գնալով՝ առաջին հերթին ցույց է տալիս, որ Նիկոլը «Սերժի մարդը չէ»։ Դա շատ կարևոր է, որովհետև նման լուր երկար ժամանակ պտտվում էր ԶԼՄ-ներում և մենք հիմա տեսնում ենք, որ Սերժը ներքին քաղաքականության մեջ շախմատիստ չէ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում