Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Այդ անակնկալ հանդիպումը կարևոր նշան է. Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները «մեռյալ կետից» պետք է շարժել

Նախագահ Արմեն Սարգսյանը, որը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ. «Անակնկալ» գործնական հանդիպում Նորին արքայական մեծություն շեյխ Մուհամմադ բին Սալման ալ Սաուդի հետ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար»,- լուսանկարը մակագրել է Արմեն Սարգսյանը:

Սաուդյան Արաբիան, հիշեցնենք, մեկն է այն երկրներից, որը արցախյան հարցի պատճառով հրաժարվել է դիվանագիտական հարաբերություն հաստատել Հայաստանի հետ: Այդ երկրները շատ չեն՝ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան և Սաուդյան Արաբիա: Չնայած դրան, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները տարբեր առիթներով փոխանակվել են ուղերձներով: Եվ չնայած դրան, Հայաստանի նախկին արտգործնախարար Նալբանդյանը իր պաշտոնավարման ընթացքում՝ 2017 թվականին, անդրադարձել է թեմային՝ նշելով, որ Երևանը պատրաստ է, եթե քայլ անի Սաուդյան Արաբիան:

https://azat.tv/wp-content/uploads/2018/12/4763000.jpg

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում մեզ համար շատ կարևոր երկիր է։ «Թե դիվանագիտական հարաբերություններ չունենալու նախապատմությունն ինչի հետ է կապված՝ դժվարանում եմ ասել։ Պակիստանը, օրինակ, մի փոքր այլ բնույթ ունի, եթե համեմատելու լինենք՝ բավականին ընդգծված սառը հարաբերություններ ունի մեզ հետ, դժբախտաբար, բոլոր միջազգային մուսուլմանական ֆորումներում մշտապես հանդես է գալիս հակահայկական դիրքերից։ Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա այն ամենահարուստ ու ամենաազդեցիկ երկրներից է տարածաշրջանում, ու եթե մեր նախագահը նրանց հետ հարաբերությունները կարողանա շարժել մեռյալ կետից, դա միայն պետք է ողջունել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նավասարդյանը հիշեցրեց՝ իրենց կողմից մի քայլ եղել է. «Եթե չեմ սխալվում, անցյալ տարի շնորհավորել են մեր ազգային տոնը, դա հետաքրքիր քայլ է իրենց կողմից։ Ըստ երևույթին, Սարգսյանը, որպես փորձված դիվանագետ, փորձում է օգտագործել այդ հանգամանքը։ Ինքը Սաուդյան Արաբիան մեզ համար շատ օգտակար կարող է լինել, քանի որ նա Սիրիայում ամերիկյան կոալիցիայի մեջ է գտնվում, որը պայքարում է իսլամական տեռորիզմի դեմ, այստեղ էլ մենք կարող ենք նրանց հետ, եթե ոչ համագործակցել, գոնե կապեր, կոնտակտներ ունենալ. սա, բացի նավթի հետ կապված հարցերից»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն առաջ քաշեց մի կարևոր հանգամանք. «Սաուդյան Արաբիան բավականին լարված հարաբերություններ ունի Իրանի հետ։ Եթե մենք հարաբերություններ հաստատենք, դա բնականաբար կարող է Իրանի դուրը չգալ։ Իմ անձնական կարծիքով՝ պետք է, չէ՞, դրանից վախենալ ու հետ նայել։ Իսրայելի հետ նման խնդիր առաջացավ սրանից մոտ երկու տարի առաջ, երբ մենք հասարակական-հանրային դիվանագիտության միջոցով ուզում էինք նրանց հետ հարաբերությունները ջերմացնել՝ Ավիգդոր Էսկինը եկավ, տարանք Ղարաբաղ։ Բայց ես կարծում եմ, որ այստեղ մեր դիրքորոշումը պետք է հետևյալը լինի. եթե, օրինակ, Թեհրանն ասի՝ ինչո՞ւ եք գնում նման հարաբերությունների, մերոնք էլ պետք է Բաքուն մեջբերեն։ Համենայնդեպս, մենք այդպես խոսում էինք Իսրայելի ենթատեքստում»։

Ըստ Արման Նավասարդյանի՝ Արմեն Սարգսյանի հանդիպումը գահաժառանգի հետ լավ նշան է, և պետք է ամեն ինչ անել այդ հարաբերությունները տրամաբանական ավարտին հասցնել։ «Թուրքիան առանձին թեմա է, կմնա Պակիստանի հարցը, որն, ըստ իս, պետք է անպայմանորեն դառնա օրակարգային հարց։ Նման իրավիճակում կարելի է մաքոքային դիվանագիտության ճանապարհով գնալ։ Այսինքն՝ այն երկիրը, որը Պակիստանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, նրանց միջոցով գործել։ Իսկ որոնք են այդ երկրները, օրինակ՝ Իրանը։ Ես արտաքին գործերի նախարարությունում Իրանի ղեկավարությանն ասել եմ, երբ իրենք խոսում էին մեր համայնքի հնարավորությունների, մաքոքային դիվանագիտության անհրաժեշտության մասին, անգամ ասվեց, որ ձեր համայնքը ԱՄՆ-ում կարևոր համայնք է ու պետք է ամեն ինչ անի, որ ԱՄՆ-ի վերաբերմունքը Իրանի նկատմամբ մեղմանա։ Ես էլ ասացի՝ իսկ դուք չե՞ք մտածում, որ նման բան կարելի է անել Պակիստանի ուղղությամբ, ինչին իրենք համաձայնեցին։ Բացի դրանից՝ Չինաստանը ունի փայլուն հարաբերություններ Պակիստանի հետ։ Սրանք դիվանագիտական խողովակներ են, որ պետք է օգտագործել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում