Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

Նիկոլ Փաշինյանը հեռացնում է Ծառուկյանին

Խորհրդարանի նիստի ԲՀԿ-ական բոյկոտը գործնականում կարող է լինել Հայաստանի ներքաղաքական կյանքի նոր սահմանագիծ: Կամ, հնարավոր է ասել, որ արդեն իսկ այդպիսին է: Վերջին օրերին ներքաղաքական կյանքում հերթական անգամ սրվեց «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունների հարաբերությունը, հասնելով խորհրդարանի բոյկոտի, որի հետագա շարունակության հարցում ԲՀԿ-ն խոստանում է կողմնորոշվել: Սակայն ստեղծված իրավիճակը ԲՀԿ առաջ ավելի շուտ դնում է ոչ թե խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հարցում կողմնորոշվելու խնդիր, այլ, թերևս, հետագա քաղաքական դիրքավորման կամ ընդհանրապես քաղաքականության հարցում մնալ-չմնալու:

Որքան էլ «Բարգավաճ Հայաստանը» կոշտ հռետորաբանությամբ հարաբերվի «Իմ քայլը» մեծամասնության հետ, և որքան էլ «Իմ քայլը» մեծամասնությունը կոշտ պատասխաններով ընդդիմադիր արմատականություն հաղորդի ԲՀԿ-ին, կամա թե ակամա, միևնույն է՝ արմատական ընդդիմության տիրույթում «Բարգավաճ Հայաստանը» չունի անելիք: Դաշտը «կանխավ ապահովագրել» է նախկին իշխող համակարգը, և այնտեղ խնդիրը, թերևս, ձևաչափի և կազմի մեջ է, թե ինչ կազմով ու ձևաչափով է, այսպես ասած, ամբողջանալու արմատական ընդդիմությունը, որի հրամանատարությամբ կամ դրոշակակրության պայմաններում: Այդ հանգամանքը, անշուշտ, շատ լավ է պատկերացնում նաև կառավարող ուժը և, թերևս, ԲՀԿ-ն ինքն էլ:

Բոյկոտը, որ դրսևորվեց նախօրեին, խոշոր հաշվով, ԲՀԿ անելանելիության, ցայտնոտային տրամադրության դրսևորում էր, որն անգամ չէր ստացվում թաքցնել կամ թաքցնելու մասին ոչ ոք չէր էլ մտածում: Իհարկե, այլ հարց է, որ «Իմ քայլը» լավ պատկերացնելով արմատական կամ կոշտ ընդդիմության տիրույթում ԲՀԿ որևէ տեղ կամ անելիք չունենալու հանգամանքը, այդուհանդերձ մղում է կուսակցությանն այդ ուղղությամբ, այդ դաշտում հավելյալ մրցակցություն և թեժություն առաջացնելու համար: Կամ «Բարգավաճ Հայաստանը» պետք է պարզապես միանա, ձուլվի նախկին իշխող համակարգին, արդեն դրանից բխող հետևանքով: Հնարավոր է, որ իշխանությունը ԲՀԿ-ին աստիճանաբար մղում է այդ քայլին, ինչը պայմանավորված է հանգամանքով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ունենալով գլխավոր հովանավոր՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, այդուհանդերձ, նախկին համակարգի շրջանակում մշտապես եղել է այսպես ասած՝ փակ բաժնետիրական ընկերության տրամաբանությամբ, համակարգի տարբեր թևերի, բևեռների հարող խմբերով: Դրա ականատեսը հանրությունը եղել է մի շարք անգամներ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության ծիրում դրսևորվել է կուսակցության ներքին հակասականությունը, երբ կատարվել են քայլեր, որոնք բավականին անհարմար դրության մեջ են դրել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Ընդ որում, դա տեղի է ունեցել թե նախկին իշխանության շրջանում, օրինակ, 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո մանդատների հայտնի աղմկոտ պատմությունը, կամ հոկտեմբերի 2-ի պատմությունը հեղափոխությունից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը ստիպված էր խոստովանել, որ իրեն սխալ են զեկուցել հայտնի օրենսդրական նախաձեռնության իմաստը: Ավելին, կան հիմքեր եզրակացնելու, որ ԲՀԿ փակ բաժնետիրության սկզբունքը չի սահմանափակվում լոկ հայաստանյան նախկին իշխող համակարգի շրջանակով, թեկուզ այն պարզ պատճառով, որ այդ համակարգն ինքնին չէր սահմանափակվում միայն Հայաստանով՝ և ֆունկցիոնալ իմաստով չէր էլ կարող այդպես սահմանափակվել: Ի վերջո, 2015-ին Սերժ Սարգսյանը Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու մասին հայտարարեց այն հիմնավորմամբ կամ բացատրությամբ, որ նրա թիկունքում գործում են ինչ-ինչ ուժեր: Չի բացառվում, որ նույն տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանն է «հեռացնում» Ծառուկյանին, պարզապես ոչ այն մեթոդներով, ինչպես Սերժ Սարգսյանը՝ ժողովրդավարության հարցում խնդիրներ կամ կասկածներ չառաջացնելու համար, բայց, մեծ հաշվով, ստեղծելով իրավիճակ, որը կստիպի ԲՀԿ առաջնորդին բացվել քաղաքական բաղադրության իմաստով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում