Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը:
Ինչպես հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ իրենք առաջարկում են ընդունել որոշում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու վերաբերյալ:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, կարևորելով հարցապնդումների ինստիտուտը կիրառելու պրակտիկան, նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը չի կարծում, որ պարոն Գրիգորյանի հրաժարականը պահանջելու հիմք կա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ այս պահին իրենց խմբակցությունը քվեարկությանը չի մասնակցելու:
Մանրամասները՝ տեսանյութում: