ՆԱՏՕ-ի հիմնական հակառակորդը Չինաստանն է, գրում է գերմանական Die Welt պարբերականը:
Հոդվածի հեղինակը նշում է, որ մինչ ԱՄՆ-ը Չինաստանին թշնամի է համարում, Գերմանիան և Ֆրանսիան կենտրոնացել են Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների վրա:
Ըստ հեղինակի՝ Գերմանիան և Ֆրանսիան թերագնահատում են Չինաստանի վտանգը: Պեկինը մտադիր է «գնել» քաղաքական ազդեցությունը Եվրոպայում ՝ տնտեսության մեջ ներդրումների միջոցով:
Հեղինակը նաև նշել է Չինաստանի ռազմական հզորության աճի մասին, ինչը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ Եվրոպայի անվտանգության և բարեկեցության համար: