Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Իշխանական ֆրակցիան՝ դիլեմայի առջև. Չեն կողմնորոշվում՝ անցկացնե՞լ օրենքը, թե՞ ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխող թիմում տագնապահար ու անորոշ իրավիճակ է: Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանին առնչվող նրանց «պլան գ»-ն՝ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուն վերաբերող օրինագծի հաստատումը, վտանգի տակ է:

Աժ «Իմ քայլը» խմբակցությունում ձգտում են այնպես անել, որ դատավորների վաղաժամ թոշակն ապահովող «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի քվեարկության ժամանակ առավելագույն «կողմ» ձայներն ապահովեն, որպեսզի ընդդիմությանն ապացուցեն, որ նրանց ձեռք մեկնելու կարիքն ամենեւին էլ չունեն, եւ որ առանց ընդդիմության դրական քվեարկության էլ իրենք կարող ուժ են:

Խնդիրն այն է, որ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ հայտարարել են, որ դեմ են դատավորներին վաղ կենսաթոշակի անցնելուն վերաբերող նախագծին, ու հենց դրա համար էլ իշխանությունները հայտնվել են ցայտնոտի մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանական խմբակցությունը նույնիսկ մտադիր է այս օրինագծի քվեարկությունը հաջորդ շաբաթ կազմակերպել, որպեսզի այն պատգամավորները, որոնք գործուղումերի են մեկնել, վերադառնան ու մասնակցեն քվեարկությանը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ իշխանական ֆրակցիան տարակուսանքի մեջ է, իսկական դիլեմայի առաջ են կանգնել, քանի որ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, վերջերս վարչապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարակուսել է` ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի պահվածքի հետ կապված: Վարչապետն իր թիմակիցներին ասել է, որ իր համար անհասկանալի են Վ. Գրիգորյանի պահվածքն ու գործողությունները:

Ահա սա է պատճառը, որ վերջնահաշվում իշխանական խմբակցությունում չեն կողմնորոշվում՝ անցկացնել այս օրենքը, թե ոչ:

Այդ նախագծի ձեռնարկն, ի վերջո, Վահե Գրիգորյանինն է:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցներում, ի դեպ, իշխող թիմից շատերն ասել են, որ դեմ են քվեարկելու:

Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին գործադիրը հավանություն տվեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի կիրառմանը վերաբերող նախագծին, ըստ որի` եթե ՍԴ դատավորները, այդ թվում` նախագահ Հրայր Թովմասյանը, մինչեւ 2020թ. հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում