SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Վայոց ձորի մարզում վթարի է ենթարկվել Վայոց ձորի մարզի Սարավան բնակավայրի վարչական շրջանի ղեկավար 56-ամյա Ռազմիկ Մանուկյանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս ժամը 15։30-ի սահմաններում իր վարած ВАЗ 2121 մակնիշի 34 TR 888 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռ. Մանուկյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։