ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է Կիև, հաղորդում է The New York Times-ը:
Նշվում է, որ մինչ այդ, դեկտեմբերի 3-ին, Ջուլիանին այցելել է Բուդապեշտ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հետ:
Հստակեցվում է, որ Ուկրաինայում Սպիտակ տան ղեկավարի փաստաբանը կհանդիպի Ուկրաինայի այլ նախկին դատախազների հետ, որոնք զբաղվել են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի մասնակցությամբ, Burisma նավթագազային ընկերությունում կոռուպցիոն գործի հետաքննությամբ: Նրանց թվում են Վիկտոր Շոկինը և Կոնստանտին Կուլիկը: