Վրաստանի նպատակը երկրի տարածքային ամբողջականության վերականգնումն Է, ինչպես հայտարարել Է Արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն՝ նախօրյակին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի արած հայտարարությունը: Ինչպես հաղորդում Է Грузия Online-ը, Սարկոզին անցալ շաբաթ Լիսաբոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել Էր, որ «Վրաստանը ՆԱՏՕ մտնելու հնարավորություն ունի», թեև հավելել Է, որ Վրաստանում գոյություն ունեն Աբխազիայի ու Հարավային Օսիայի հիմնախնդիրները, և ՆԱՏՕ-ն չի պատրաստվում այդ խնդիրները «ներմուծել» դաշինք: «Բայց մենք չենք խոսում այսօր կամ վաղը ՆԱՏՕ-ին անդամագրվելու մասին: Մեր նպատակը ոչ թե ՆԱՏՕ-ին անդամակցելն Է, այլ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը և Վրաստանի ժողովրդավարացման շարունակումը»,- նշել Է Վրաստանի փոխարտգործնախարարը: