Saturday, 20 04 2024
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ

Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց․ Նիկոլ Փաշինյանի վճռական գրոհը

Սերժ Սարգսյանին այսօր վերջապես մեղադրանք առաջադրվեց։

ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը»:

Այն, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը թալանչիական, կոռուպցիոն բնույթ ունի՝ ակնհայտ է, ու պարզ է, որ քրեաօլիգարխիայի իշխանության քսան տարիները ծառայեցվել են կոնկրետ մարդկանց, հանրապետության երկրորդ ու երրորդ նախագահների ու նրանց շրջապատների անհագ հարստացմանը։ Այս իմաստով, Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ոչ միայն օբյեկտիվ է, այլ նաև սպասելի, կանխատեսելի։ Ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունն ավելի խիստ մեղադրանք էր սպասում Սերժ Սարգսյանի համար, մանավանդ որ բոլորի համար ակնհայտ է՝ երրորդ նախագահը Մարտի 1-ի հիմնական շահառուներից մեկն է ու հնարավոր չէ տասնամյա վաղեմության ոճրագործության լիարժեք բացահայտումը՝ առանց Մարտի 1-ի գործով Սարգսյանին մեղադրանք առաջադրելու։

Բնավ չեմ ցանկանում կասկածի տակ դնել Սարգսյանին առաջադրված մեղադրանքի օբյեկտիվությունը, իրավաչափությունը, սակայն այն թույլիկ է ու այնպիսի տպավորություն է, որ երրորդ նախագահը մեղադրյալի կարգավիճակ է ստացել այն պատճառով, որ հասարակության շրջանում դադարեն խոսակցությունները հեղափոխության թիմի ու նրա իբրև թե ստվերային պայմանավորվածությունների մասին։ Պատահական չէ, որ նախկին իշխանությանը հարող ԶԼՄ-ներն արդեն աղմուկ են բարձրացրել այն թեմայով, թե իբրև Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ընդամենը մեկ մարդու՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքով։ Եթե նույնիսկ դա այդպես է, այդ փաստն ամենևին չի նվազեցնում Սերժ Սարգսյանի հանցավորության աստիճանը, ի վերջո՝ խնդիրը ոչ թե այս կամ այն մարդու ցուցմունքն է, այլ դրա բովանդակությունը։

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը կալանավորված չէ, ինչը հուշում է, որ գործող իշխանությունը նրա հանդեպ շարունակում է ցուցաբերել «թավշյա» վերաբերմունք՝ ՀՀԿ-ին ու նրա առաջնորդին մանևրելու և քաղաքական սպեկուլյացիաներով զբաղվելու հնարավորություն ստեղծելով։ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը թերի է, կիսատ, ինչը քաղաքական մանիպուլյացիաների, շահարկումների պատուհան է բացում՝ պատրանք ստեղծելով, թե իշխանությունները «անհանգստացած» են նրա զագրեբյան ելույթով կամ վերջին շրջանի ակտիվությամբ։

Սերժ Սարգսյանը նախկին համակարգի հանցավոր խորհրդանիշներից մեկն է ու Ռոբերտ Քոչարյանի հետ հավասարապես պատասխանատու է Մարտի 1-ի իրադարձություների համար։ Իշխանությունները պարտավոր են ամբողջացնել Սարգսյանի հանցավոր կերպարը նրան մանևրելու, քաղաքական հալածյալի կերպար ձեռք բերելու հնարավորությունից զրկելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում