Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Պետությունը եղել է զավթված, զավթիչներից մեկն էլ եղել է Սերժ Սարգսյանը. նրա համար այս մեղադրանքը սպասելի էր

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափով յուրացում) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի մեջ: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը և «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Նարեկ Ներսիսյանը:

«Մեկ միլոն դոլար հափշտակելը, անշուշտ, ծանր հանցագործություն է, բայց եթե փորձենք գնահատել, թե որքան գումար է հափշտակվել, մսխվել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին՝ 2008-2018թթ, կտեսնենք, որ մեկ միլիոնը դրա ընդամենը մի փոքր մասն է… Այդ հափշտակումը հնարավոր է դարձել այն պատճառով, որ պետությունը եղել է զավթված, պետական ինստիտուտները, դատական համակարգը եղել է նրա գրպանում…

Մյուս կողմից, ի տարբերություն Ռ. Քոչարյանի, Սերժ Սարգսյանի արարքներում արյուն չկա, նրա ձեռքերը կարծես թե առանձնապես արյունոտ չեն, նա տանկեր չի հանել ժողովրդի դեմ»,- նշեց Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ Ս. Սարգսյանի համար իրեն մեղադրանք առաջադրելը սպասելի էր:

Արմեն Մարտիրոսյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելը անակնկալ էր, բայց. «Նիկոլն ասել է, որ կոպեկ առ կոպեկ հետ են բերելու…»:

«Հայաստանը տարիներ շարունակ գազանաբար թալանվել է, և բոլոր նրանք, ովքեր թալանել են, այսուհետ չեն քնելու, կարծում եմ, ԱԱԾ-ն ավելի աչալուրջ կլինի և բաց չի թողնի «խոշոր գայլերին»»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:

Նարեկ Ներսիսյանի դիտարկմամբ՝ խնդիրը խորքային է. «30 տարի մեր կյանքից հենց այնպես նվեր ենք տվել, ժողովրդավարություն չենք կառուցել, ժողովուրդն անընդհատ կեղեքվել է և բռնել արտագաղթի ճանապարհը, որի հիմնական պատճառը եղել է այն, որ մեր երկրում նախևառաջ արդարադատություն չի եղել: Եթե քեզ պետք է այսօր պաշտպանեին՝ անմեղության կանխավարկածից ելնելով, և չեն պաշտպանում, ուրեմն ինչ ցանել ես, այն էլ հնձում ես»:

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում որպես քաղաքական հետապնդում է դիտարկվել երրորդ նախագահի նկատմամբ մեղադրանք առաջադրելը: Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով այս դիտարկմանը նկատեց, որ հիմա ամեն երկրորդ քրեական հետապնդման ենթարկվող անձը փորձում է քաղբանտարկյալ դառնալ, հույսով, որ այդ կերպ իր ազատության համար պայքարն արդյունավետ կլինի. «Բայց այդ մարդիկ չեն հասկանում, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ չկա: Իսկ նախկինում միջազգային հանրությունը հենց իրենց՝ նախկին իշխանություններին, պարտադրում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին, իսկ հիմա ոչ ոք Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չի ճնշելու, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա»:

Մանրամասն տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում