Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երբ Ryanair-ը կթռչի, ստույգ կիմանանք, թե ինչ գներ են գործում, այն ժամանակ էլ կկարողանանք ըստ էության խոսել

Նախօրեին ԱԺ-ում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը։ Կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ ցանկանում է աշխարհի ցանկացած նոր ուղղությամբ թռիչքներ սկսող ավիաընկերություններին ազատել օդի 10 հազար դրամ տուրքից՝ առաջին թռիչքի մեկնարկից սկսած և միայն տվյալ ուղղության համար։

«Խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում։ Այս պայմանները դրել ենք, որպեսզի ռիսկերը վերացնենք, որպեսզի այսօրվա գործող ավիաընկերությունները իրենց արդեն իսկ սպասարկող ուղղությունները չփակեն ժամանակավոր և չդիմեն այս արտոնությանը։ Միաժամանակ պահանջում ենք ավիաընկերությունից, որ արտոնություն ստանալուց իրականացնեն իրենց չվերթերն ամբողջ տարվա ընթացքում»,- հայտարարել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։

ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը կարծում է, որ այդ տուրքն ընդհանրապես պետք է վերացվի, քանի որ դա գանձվում է ուղևորից, ոչ թե ավիաընկերությունից։

Շահեն Պետրոսյանը հիշեցնում է, որ պետական տուրքը մտցրեց Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականից, երբ մենք ունեինք սեփական ավիափոխադրող։

«Էն գլխից սխալ էր դա։ Հիմա պետբյուջեում նախատեսված է այդ գումարն ինչ-որ չափով։ Հրաժարվել անմիջապես՝ անհնար է։ Դրա համար էլ կառավարությունը ձև է մտածել։ Այդ նոր ընկերությունների համար, որոնք պետք է թռիչք իրականացնեն, պետք է զեղչ գործի։ Բայց ինչո՞ւ պետք է դա լինի օտարների համար, ոչ թե սեփականի, այսինքն՝ որոշել են, որ պետք է սեփական ընկերությունների հերն անիծե՞ն»,- հարցնում է Շահեն Պետրոսյանը։

ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետը հիշում է, որ «Հայկական ավիաուղիները» կազմալուծվեց 2002 թվականին, սակայն գործընթացը սկսվել էր 1998 թվականից, երբ սկսվեց արհեստական սնանկացումը։ Այդ ժամանակ էլ, ըստ մեր զրուցակցի, մտցրել են օդի տուրքը։

«Հիմա իրենք ինչ-որ ֆոկուս են անում, թե կամաց-կամաց տուրքը կհանեն։ Այդ ամենը արվում է Ryanair ընկերության համար, որպեսզի նրա մուտքն արդարացվի Հայաստան։ Թե ինչքանով է դա իրական՝ հետո կերևա։ Երբ Ryanair-ը կթռչի, ստույգ կիմանանք, թե ինչ գներ են գործում, այն ժամանակ էլ կկարողանանք ըստ էության խոսել»,- ասաց Շահեն Պետրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում