Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

ԱԱԾ-ի վերնախավը եթե ռուսական ագենտուրա չէ՝ առնվազն ռուսական կրեատուրա է. «Սասնա ծռերի» զգուշացումը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովը, որի նախագահը և մեծամասնությունը իշխանության ներկայացուցիչներ են, բացասական եզրակացություն է տվել ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելու մասին օրինագծերին։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը այս հարցի շուրջ հայտարարություն է տարածել՝ մասնավորապես նշելով. «Իշխանությունը հանձնաժողովի նախագահի շուրթերով ներկայացրեց իր որոշման հիմնավորումը՝ համակարգը չի կարելի խարխլել: Մինչդեռ, անցյալից ժառանգած պետական կառավարման այս համակարգի առաքելությունը մեզ նորգաղութային կախյալության մեջ պահելն է: Համակարգի միջուկը և վերարտադրության գրավականը 2018-ին ժողովրդական ընդվզմամբ մասամբ կազմաքանդված «խորքային պետությունն» է, որը բաղկացած է մոսկվահպատակ ԱԱԾ-ից, ոստիկանության և մյուս ուժային մարմինների վերնախավերից, ինչպես նաև քրեական օլիգարխիայից: Այսպես շարունակելու դեպքում ներկայումս խարխլված «խորքային պետությունը» իրական հնարավորություն կստանա ի վերջո վերարտադրվելու և չեզոքացնելու գործող իշխանությանն ու մեր ժողովրդի ձեռքբերումները՝ բոլորիս կանգնեցնելով ամեն ինչ զրոյից սկսելու անհրաժեշտության առաջ»,-նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց իրենց մտահոգությունները. «Մեր զգուշացումը հետևյալն է. «խորքային պետությունը» կվերարտադրվի և կվերարտադրի նաև կառավարման կիսագաղութային համակարգը՝ խժռելով և՛ գործող իշխանությանը և՛ ժողովրդի ձեռքբերումները, ու մենք ստիպված կլինենք ամեն ինչ զրոյից սկսել»։

Ինչո՞ւ իշխող ուժը մերժեց այս նախագիծը, Վարուժան Ավետիսյանը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Չունի կոնցեպցիա, չունի քաղաքական կամք, պետություն կառավարելու պատկերացում ու կայացած չէ որպես քաղաքական ամբողջություն, որպես թիմ, կոնգլոմերատ է։ Այս պատճառներով, ցավոք սրտի, ի զորու չէ կայացնելու անկախ պետություն։ Սա ամենացցուն դրսևորումն է։ Հատուկ ծառայությունների հանգամանքը շատ ցուցանիշային է այդպիսի դեպքերում, վերաբերմունքը, դրանք ձևավորելու, գործարկելու մոտեցումները, մեթոդները, խորքում եղած արժեքները. սրանք շատ կարևոր են պետություն ստեղծելու համար»։

Միևնույն ժամանակ Վարուժան Ավետիսյանը չի կարծում, թե խնդիրը լուծում կստանա, եթե այդ պաշտոններին նշանակվեն համակարգից դուրս եղած մարդիկ. «Ամբողջական լուծում չի ստանա, բայց խնդիրը լուծելու ճանապարհի վրա կանգնելու հնարավորություն կունենանք։ Այսինքն՝ դա մեկ քայլ մեզ կմոտեցնի խնդրի լուծմանը։ Հատկապես վերնախավն այսօր եթե ռուսական ագենտուրա չէ՝ առնվազն ռուսական կրեատուրա է և, բնականաբար, պիտանի չէ ազգային անվտանգության մարմինների համակարգ ձևավորելու համար։ Ընդհակառակը՝ նրանք, ըստ ամենայնի, խանգարել և խանգարելու են»։

Հարցին՝ կլինե՞ն այս հարցի շուրջ նոր առաջարկություններ իրենց կողմից, Ավետիսյանը պատասխանեց. «Երբ այս հարցը ծառացավ՝ մենք ծավալուն հայտարարությամբ ու բացատրություններով հանդես եկանք, ցույց տալով, թե ինչպես պետք է կազմաքանդել ազգային անվտանգության մարմինների եղած կիսագաղութային համակարգը, և ինչպես պետք է ձևավորել ազգային անվտանգության մարմինների ազգային համակարգ։ Մենք այդ առաջարկությունները ներկայացրել ենք և հավելյալ որևէ բան ասելու կարիք չկա, մանրամասն ամեն ինչ ներկայացված է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում