Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

Սա նույնիսկ ծիծաղելի չէ. Արման Բաբաջանյանը՝ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

ՀՔԾ տարածած ծավալուն հաղորդագրությունից պարզ է դառնում, որ խոսքը պետական միջոցներով գյուղացիական տնտեսություններին տրամադրվող դիզելային վառելիքի բաշխման ապօրինի սխեմայի մասին է, որի միջոցով ավելի ցածր գին առաջարկած ընկերության հայտը մերժվել է՝ հօգուտ զգալիորեն ավելի բարձր գին առաջարկած, Սերժ Սարգսյանի մերձավոր Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերության:

Հաղորդագրությունում բերված են այդ գործընթացի բոլոր մանրամասները: Դրանք, սակայն, էական չեն: Շատ ավելի կարևոր է կատարվածի քաղաքական նշանակությունը: Փաստորեն, 10 տարի ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած, ըստ էության՝ 2008 թվականի Մարտի 1-ի հիմնական շահառուն համարվող, սկսած 1990-ականներից բազմաթիվ հնչեղ պատմությունների, այդ թվում՝ խոշորամասշտաբ ստվերային դրամական գործարքների հետ կապվող Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվում մոտ 1 միլիոն դոլարին առնչվող ինչ-որ պատմության առնչությամբ:

Սա նույնիսկ ծիծաղելի չէ:

Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունը նպատակ է հռչակել Սերժ Սարգսյանի նկատմամբ որևէ մեղադրանքի առաջադրումը, գուցե՝ քարոզչական նպատակներով: Քարոզչական նպատակը գուցե կատարվի, հնարավոր է՝ հանրությունը որոշ ժամանակ քննարկի այս մեղադրանքը: Բայց դրանով, ըստ էության, մեծագույն նվեր կմատուցվի հենց Սերժ Սարգսյանին, որը, փաստորեն, բազմաթիվ ծանրագույն հանցագործությունների փոխարեն, հնարավորություն կստանա «ազատվելու» 1 միլիոնդոլարանոց այս գործով:

Ընդհանրապես, նախկին իշխանությունների գործունեության քրեաիրավական գնահատականը չպետք է ինքնանպատակ լինի: Դա պետք է կատարվի միայն ու բացառապես արդարադատության հաստատման, արդարության ու պետությանը պատճառված վնասների փոխհատուցման նպատակով:

Հակառակ պարագայում, երբ հանուն քարոզչական նպատակների, ըստ էության, ծիծաղելի մեղադրանքներ են առաջադրվում, արժեզրկվում է արդարադատության ու արդարության գաղափարն ինքնին:

https://www.facebook.com/2299952536702127/posts/2900291823334859/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում