Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Միքայել Մինասյանը ճիշտ էր, Սերժ Սարգսյանը նորից սխալվեց

Միքայել Մինասյանը ճիշտ էր, իսկ Սերժ Սարգսյանը, կարծես թե, նորից սխալվեց:

Մասնավորապես՝ ՀՔԾ-ն հայտնում է. «Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը»: Իսկ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ւհարկե արդեն իսկ լավ է, որ երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել, իսկապես նա պետք է պատասխանատվություն կրի իր բոլոր արարքների համար, բայց առաջադրված մեղադրանքը թույլ է: Դրա հետ զուգընթաց նա պետք է պատասխանատվություն կրի նաև մյուս հանցագործությունների, մասնավորապես՝ մարտի 1-ի համար:

Այս իմաստով մենք առնվազն հույս ունենք, որ մարտի 1-ի վերաբերյալ իրավական գործընթացների շղթան վերջապես կհասնի նաև 2008 թ. ներքաղաքական ճգնաժամի գլխավոր դերակատարներից մեկին՝ Սերժ Սարգսյանին: Իհարկե մենք չենք փորձում որևէ կերպ խախտել երրորդ նախագահի անմեղության կանխավարկածը և ոչ էլ ՀՀԿ-ականների նմանությամբ համոզում ենք, որ նա կամովին նստի։ Բայց այս ամենից զատ չենք էլ կարող անտեսել հիմնախնդրի քաղաքական հանգամանքներն ու պատճառահետևանքային կապերը: Իրավունքը կամ էլ իրավական համակարգն ինքնին մեկուսացած կղզյակ չէ, և դրա կայուն կենսագործունեությունը պայմանավորված է քաղաքական իրավիճակով:

Ասվածի համատեքստում պետք է արձանագրենք, որ մարտի 1-ի ոճրագործության առաջնային շահառուն այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանն էր, քանի որ ըստ նախանշված ճանապարհային քարտեզի նա դիտարկվում էր որպես Քոչարյանի իշխանության ժառանգորդ: Ավելին՝ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ կեսից սկսած Սերժ Սարգսյանը հետևողական ու ամուր քայլերով նախապատասրաստվում էր ստանձնել Հայաստանի կառավարման ղեկը:

Այսինքն գոնե քաղաքական տեսանկյունից երրորդ նախագահը առնվազն շահագրռված էր, որ ընտրությունները կեղծվեն, իսկ ընդդիմությունն էլ ամեն գնով դուրս մղվեր ու չեզոքացվեր: Կարելի է ասել, որ Հանրապետությունում սահմանադրական կարգը խախտվել է հանուն նրա իշխանության ամրապնդման ու շարունակականության: Հանգամանքներն այս ամբողջացնում են իրադարձությունների քաղաքական խճանկարը, բայց դժվար է ասել, թե ինչպիսին կլինի այս ամենի իրավական դրսևորումն ու մարմնավորումը:

Կասկածից դուրս է, որ Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել իրավիճակի բոլոր մանրամասներից, նույնիսկ ենթադրվում է, որ Ռոբերտ Քոչարյանը գործել ու որոշումներ է կայացրել նրա անմիջական աջակցությամբ: Գաղտնիք չէ, որ առնվազն 1997 թ.-ից սկսած առանց Սերժ Սարգսյանի իմացության ու մասնակցության Հանրապետությունում որևէ հարց չի լուծվել: Սկզբում նա Ներքին գործերի ու անվտանգության սուպեր նախարար էր, իսկ հետո Պաշտպանության նախարար ու վարչապետ: Արդյո՞ք նա կարող էր տեղյակ չլինել զարգացումների ընթացքից, իհարկե ոչ, ամենայն հավանականությամբ արտակարգ դրության հրամանագիրն էլ գրվել է նրա անմիջական մասնակցությամբ:

Այլ խնդիր է, որ արյունահեղության առաջնային պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, քանի որ որպես գերագույն գլխավոր հրամատար վերջնական ստորագրությունը նրանն է եղել: Բայց, այնուամենայնիվ, պետք է Սարգսյանին էլ պատասխանատվության կանչելու որևէ իրավական ճանապարհ առաջարկվի: Դա է արդարության միջավայր ու արդար հասարակարգ ձևավորելու պահանջը:

Ի դեպ իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանը ջանք չի խնայել մարտի 1-ի արյունահեղության պատասխանատվությունից խուսափելու ու կատարվածը միայն Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելու ուղղությամբ: Հայտնի է, որ Քոչարյանն ու Սարգսյանը վերջին տարիներին լրջագույն հակասություններ են ունեցել, և այստեղ կենտրոնական դերակատարություն է ունեցել հենց մարտի 1-ի պատասխանատվության հարցը: Երրորդ նախագահն իր կուսակիցների շուրթերով պարբերաբար անուղղակի կերպով ակնարկել է, որ ինքն այդ հիմնախնդրի հետ գործ չունի, ու առաջնային մեղավորը Քոչարյանն է: Բայց չէ՞ որ Հայաստանի գյուղերում ու քաղաքներում ապրող մարդիկ հասկանում են, որ դա չի համապատասխանում իրականությանը, Քոչարյանը չէր կարող միայնակ գործել:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում