Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը միացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չելենջին և հայտարարեց, որ ամեն ամիս իր աշխատավարձից 10 հազար դրամ կփոխանցվի հիմնադրամին: «Ուզում եմ նաև արձանագրել, որ այս կերպ ավելի ու ավելի ենք մեծացնում հիմնադրամի դերն ու նշանակությունը, այդ ինստիտուտի շարունակական զարգացմանը: Իմ հերթին մարտահրավեր եմ նետում ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանին, Արմավիրի քաղաքապետ պարոն Դավիթ Խուդաթյանին, և Երևանի վարչական շրջանների մյուս ղեկավարներին»,-հայտարարեց Մկրտչյանը: