Լուրեր
Դպրոցների 126 տնօրեններ գողանում են. Վարչապետը՝ նրանց աշխատավարձի բարձրացման մասին
  • 17:26
  • 2019-12-04
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հարցն ուղղված էր վարչապետին և առնչվում էր Ազգային ժողովի կողմից մերժված նախագծին, համաձայն որի՝ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր քաղաքականացնել ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները. «Մեզ համար հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը»:

Անդրադառնալով նախկին հարցին՝ վարչապետն ասաց. «Դպրոցների 126 տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որովհետև իրենց հարազատներին ձևակերպում են որպես աշխատողներ, որոնք, սակայն, աշխատավարձ ստանում են և չեն գնում աշխատանքի: 126 տնօրեն մեր հայրենիքից գողանում է. բա էս պրոբլեմը մենք ոնց պետք է լուծենք: Երբ բարձրացնում ենք աշխատավարձերը, բարձրանում են նաև դպրոցներից գողացող տնօրենների, նրանց ամուսինների, սիրեկանների ու սիրուհիների աշխատավարձերը»:

Նա նշեց, որ պետք է նախ՝ թացը չորից առանձնացնել:

Անդրադառնալով պատգամավորի հարցին էլ՝ վարչապետն ասաց. «Կա՛մ նրանց պետք է զրկեինք զինվորականի կարիերայից, կա՛մ գեներալի կոչում տայինք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *