Ոստիկանության գործողություններն համաչափ եմ համարում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Համարում եմ՝ ոստիկանության գործողություններն համաչափ, ինչ-որ տեղ գտնում եմ՝ մանկապարտեզային, որովհետև մարդկանց խնդրում են, բացատրում են այս 2 տասնյակ երիտասարդներին, որ ճանապարհը փակելը ճիշտ չի, բացում են ճանապարհը, նրանց չեն տանում ոստիկանություն, հետո էլի գալիս, էլի փակում, և նախկին իշխանավորներ գալիս են, այդ երիտասարդների ֆոնին փորձում են քաղաքական դիվիդենտներ հավաքել, իշխանությանը ինչ-որ բանի մեջ մեղադրելով, լավ էլի։ Երիտասարդներին հանել փողոց, սնել ինչ-որ գաղափարով, հետո գալ, այդ մարդկանց ֆոնին քաղաքական դիվիդենտներ փորձել հավաքել, ես դա համարում եմ»,-նշեց նա։