Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Գագիկ Ծառուկյանի սուր պատասխանը Սամվել Կարապետյանին

Ես ոչ թե տարին մեկ մարաթոնին բարեգործություն եմ անում, այլ ամեն օր, իմ ընտանիքի հետ, տարբեր ուղղություններով, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով Հայաստան հիմնադրամի մարաթոնին և արձանագրված տասը միլիոն դոլար արդյունքին: Ծառուկյանը չի մասնակցել մարաթոնին, չի արել նվիրաբերություն:

Նրա ակնարկը հետաքրքիր է այն հանգամանքի ֆոնին, որ մարաթոնի ամենախոշոր նվիրատվությունն արել է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ 1,5 միլիոն դոլար: ԲՀԿ նախագահն իհարկե չի տալիս կոնկրետ անուն, սակայն տարին մեկ նվիրաբերության փոխարեն ամեն օր բարեգործություն անելու մասին ակնարկը այդ ֆոնին ստացվում է բավականին թափանցիկ, թեև նույն կերպ Կարապետյանն էլ կարող է ասել, որ ամենևին էլ միայն տարին մեկ նվիրատվություն անող չէ և ունի իր բարեգործական հիմնադրամը, ինչպես Ծառուկյանն՝ իրենը: Այստեղ սակայն հարցն իհարկե բարեգործական մրցավեճը չէ, այլ քաղաքական, նկատի ունենալով այն, որ վերջին ամիսներին նշմարվում է Հայաստանի նոր իշխանության և Սամվել Կարապետյանի միջև հետհեղափոխական մշուշի ցրում և որոշակի պայմանավորվածությունների կայացում: Հատկանշական է, որ հենց այդ միտումից հետո Գագիկ Ծառուկյանը բավականին կոշտացրեց իր հռետորաբանությունը և քննադատությունը տնտեսական հեղափոխության բացակայության մասին:

Այն դեպքում, երբ Սամվել Կարապետյանը հայտարարում էր, որ տնտեսական հեղափոխություն տեղի է ունենում: Սրան ավելանում է նաև այն, որ մամուլում հաճախակի հրապարակվում են տեղեկություններ այն մասին, որ Սամվել Կարապետյանը կարող է կուսակցություն հիմնել, ֆինանսավորել: Իհարկե այդ կուսակցության հանգամանքը ինքնին, եթե դա համապատասխանում է իրականությանը, ենթակա է առանձին դիտարկման, թե ինչպիսին կարող է լինել այդպիսի կուսակցությունը քաղաքական ապագայի ներկապնակում:

Սակայն մի բան հստակ է, որ այն կլինի առաջին հերթին Գագիկ Ծառուկյանի մրցակից, քանի որ հնարավոր այդ ուժի առանցքային բազան գոնե սկզբնական շրջանում լինելու է այսպես ասած «նյութա-տեխնիկականը»: Այն,լ ինչը Ծառուկյանի քաղաքական «այցեքարտն» է: Այդպիսով, ԲՀԿ նախագահը կարող է կորցնել այդ իմաստով «մենաշնորհը» կամ «գերիշխող դիրքը», ինչն էլ բնականաբար առաջացնում է ԲՀԿ նախագահի սուր ռեակցիան Կարապետյանի հետ կապված որևէ զարգացման հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում