Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպությունը արձագանքել է որոշ ձեռնարկատերերից Երևանի քաղաքապետարանին «Կամազ» մակնիշի մասնագիտացված բեռնատարների նվիրատվությանը՝ նշելով, որ առկա տեղեկատվության հիման վրա այն չպետք է դիտարկվի որպես կոռուպցիա, քանի որ Երևանի քաղաքապետարանի որևէ պաշտոնատար անձ նյութական օգուտ դրա արդյունքում չի ստացել։ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարությունը լղոզված է համարում, նույն հայտարարության մեջ մեկ նշվում է, որ կոռուպցիոն ռիսկեր չկան, մեկ նշվում է, որ կան.«Այս կազմակերպությունը երբեք նման վախվորած հայտարարություն չի արել: Չգիտեմ, թե ինչու են կաշկանդված, երևի ուզում են աջակցել իշխանություններին»: