Լուրեր
Քաղաքապետը քննարկում է, թե ինչ հագուստով են իր մոտ եկել 2 մլրդ դոլար բերող մարդիկ. Տիգրան Ուրիխանյան
  • 11:34
  • 2019-12-04
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«Մտահոգություններ ունենք, որ այդ գործառույթը քաղաքապետարանը պատշաճ կկազմակերպի»,- «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա հավելեց. «Քաղաքապետը ինքը մտել է դիսկուրսի մեջ, թե ինչ հագուստով են իր մոտ եկել 2 մլրդ դոլար ժողովրդի համար բերող մարդիկ, և թե ինչ տևողությամբ են կանգնած սպասել»:

Նրա խոսքով՝ Երևանը, բացի կեղտոտ քաղաք լինելուց, ստացվում է նաև, որ ինվեստորներին հյուրընկալելու ամենաանպատակահարմար քաղաքն է. «Ես խնդրում եմ լուրջ ուշադրություն դարձնել քաղաքապետի կազմակերպչական ունակություններին, որ հետո չունենանք այն պատկերը, որ զգաստ կանգնող մարդկանց տրվեն շարժական կետեր, մյուսներին՝ ոչ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *