Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Սոչի»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վիրահատվել է:
Բարսելոնայում կայացած վիրահատությունն անցել է նորմալ։ Ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա 6 ամսից ոչ շուտ: Ֆուտբոլիստը ծնկահոդի հետ կապված խնդիրներ ուներ:
Վարդանյանն այդ վնասվածքը ստացել էր Եվրո-2020-ի որակավորման փուլի Հունաստանի դեմ Երևանում կայացած խաղի ժամանակ: