Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նստաշրջանի աշխատանքը: Այժմ քննարկվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը անդրադառնալով հարցին, որ շրջիկ առևտրի կետերի թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը՝ ասաց. «Դա քաղաքապետի համար հայեցողական մոտեցում ցուցաբերելու հնարավորություն է. եթե մի կետի համար կարող են դիմել մի քանի քաղաքացիներ, սա կարող է պարունակել որոշակի կոռուպցիոն ռիսկեր»:
Նա հավելեց, որ իր խոսքը վերաբերում է ցանկացած ժամանակահատվածում ցանկացած քաղաքապետի:
Մանրամասները՝ տեսանյութում: