Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչ վախ է զգացել ՀՅԴ-ն. ո՞վ է սրում է իրավիճակը

Դեկտեմբերի 3-ին ՀՅԴ երիտասարդները իրավիճակը կտրուկ լարել են կրթության ու գիտության, սպորտի ու մշակույթի նախարարության շուրջ՝ նախարարի հետ հանդիպման ակնկալիքի առիթով, նրա հրաժարականի պահանջի օրակարգային լինելը վերահաստատելով: Տեղի է ունեցել աղմուկ ու քաշքշուկ ԿԳՍՄ նախարարության մուտքի մոտ, երբ ՀՅԴ-ական երիտասարդները փորձել են մուտք գործել նախարարություն: Ոստիկանությունը հետո նրանց ուժով հեռացրել է նախարարության մուտքից: ՀՅԴ երիտասարդները, ուսանողական տարբեր խմբերի հետ միասին մոտ երկու շաբաթ նստացույց անելով նախարարության դիմաց և պահանջելով հրաժարական, չհասնելով որևէ արդյունքի, որոշեցին դադարեցնել նստացույցը: Իհարկե, նրանք չհայտարարեցին հրաժարականի պահանջից հրաժարվելու մասին, սակայն մի քանի շաբաթ ծավալված աղմկոտ արշավը դադարեց:

Դեկտեմբերի 3-ին ՀՅԴ երիտասարդները Երևանում հանկարծ գնացին կտրուկ սրացման: Ինչո՞ւ երիտասարդները որոշեցին թեժացնել իրավիճակը: Պետք է նկատել, որ դա տեղի է ունենում Երևանի աղբատար ԿամԱԶ-ների պատմության ֆոնին, որտեղ «ընդդիմադիր առաջին ջութակի» դերում «Լուսավոր Հայաստանն» է: ՀՅԴ-ն երևի փորձում է վերադարձնել իր դերը և ուշադրությունը քաղաքապետարանից վերստին տեղափոխել ԿԳՍՄ, իսկ ավելի շուտ՝ իր «առաջին ջութակի» դերի վրա: Հատկապես որ խաղի մեջ մտավ նաև ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի հայտարարությամբ, թե քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը հիասթափեցրել են իր ներդրող գործընկերներին, որոնք սառեցրել են ներդրումային խոշոր մտադրությունները: ՀՅԴ-ն փորձում է քաղաքապետարանի շուրջ թեժացման միտում դրսևորող գործընթացին զուգահեռ ակտիվացնել երկրո՞րդ սառեցված ճակատը, իշխանությանն ավելի բարդ վիճակում դնելու և մեծ արդյունքի համար, թե՞ ՀՅԴ-ն ավելի դյուրացնում է իշխանության խնդիրը, ուշադրությունը քաղաքապետարանից դեպի ԿԳՍՄ շեղելու առումով:

Սրանք, սակայն, թերևս հպանցիկ հանգամանքներ են, իսկ Երևանում ՀՅԴ կտրուկ ակտիվացումը, թերևս, խորքային առումով հետաքրքիր է ավելի հեռու՝ Ստեփանակերտում տեղի ունեցած իրադարձությամբ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցնող հանգստյան օրերին այցելել էր Արցախ, որտեղ հանդիպումների շարքում էր եղել նաև զրույցը Բակո Սահակյանի և Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած երեք թեկնածուների հետ: Հետաքրքիրն այստեղ այն է, որ այդ զրույցին մասնակցել է նաև Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Զրույցի մանրամասներ ներկայացված չեն, սակայն ՀՅԴ ներկայացուցչի մասնակցությունը հանդիպմանը հատկանշական է, եթե նկատի առնենք հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ այդ հանդիպումը գործնականում վկայում է արցախյան ներքաղաքական դաշտում մրցակցության այն շրջանակի ուրվագծման մասին, որն այսպես ասած վայելում է Երևանի հավանությունը: Այլ կերպ ասած, հանդիպմանը ՀՅԴ ԿԿ ներկայացուցչի մասնակցությունը խոսում է այն մասին, որ Արցախի ՀՅԴ կառույցը Հայաստանի վարչապետի հետ քննարկում է արցախյան ներքաղաքական կյանքում խաղի ընդհանուր կանոններ:

Ահա այդ ֆոնին հատկանշական է, որ ՀՅԴ հայաստանյան կառույցը, փաստորեն, կտրուկ փորձում է տաքացնել ԿԳՍՄ սառած թեման և սրել իրավիճակը, որպես երևի թե պատասխան Արցախի ՀՅԴ ԿԿ և Հայաստանի վարչապետի գործակցության ուրվագծերի: Հայաստանի ՀՅԴ կառույցը, որը դիրքավորվել է ավելի շուտ նախկին իշխող «հարազատ» համակարգի, քան նոր իշխանության հետ քաղաքական խաղի կանոնների պայմանավորվածության տիրույթում, ըստ ամենայնի զգացել է խաղից դուրս մնալու վախ և անմիջապես հիշեցրել իր մասին Երևանում: Եթե, իհարկե, դա ՀՅԴ հիշեցումն է, և ոչ թե ավելի լայն համատեքստում նախկին իշխող համակարգի, որը Հայաստանի իշխանության արցախյան քաղաքական շրջանակի գծագրման քայլին փորձում է պատասխանել Երևանում քաղաքական թեժացման փորձով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում